Հյուսիսային Կորեայում կանանց արգելել են հեծանիվ նստել

Հյուսիսային Կորեայում  նորից է ուժի մեջ  մտել օրենքը, որն արգելում է գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին հեծանիվով շրջել՝ ընդ որում ինչպես ղեկի մոտ, այնպես էլ թափքի վրա։ ։

 

ԿԺԴՀ-ում կանանց արգելվել է հեծանիվ վարել դեռ 1990 ական թվականներից Կիմ Չեն Իրի անձնական հրամանով, երբ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի դուստրը հեծանիվով մեքենայի տակ է ընկել եւ մահացել։  Լրատվամիջոցներն ընդգծում էին  նաեւ, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիւչների հեծանիվ վարելը «հակասում է սոցիալական բարոյական նորմերին»:

 

Անցած տարի կանանց թույլատրվում էր հեծանիվ վարել, բայց ահա հունվարի 10-ին արգելքը նորից սկսել է գործել։ «Դրա կատարումը հսկում են Հասարակական անվտանգության նախարարության աշխատակիցները»,- ասել է  լրագրողներին Խվերեն քաղաքի բնակիչիչներից մեկը: Նրա  խոսքով՝ նախկինում հեծանվով շրջելու համար կանանց միայն տուգանել են, իսկ հիմա նաեւ բռնագրավում են հեծանիվը։

 

Բանը նրանում է, որ հասարակ մարդիկ, որպես կանոն, չունեն սեփական ավտոմեքենա, մոտոցիկլետ, կամ այլ երթեւեկության միջոցներ։ Հեծանիվները շատ օգտակար են։ Կանայք դրանց վրա տանում էին երեխաներին կամ 50-ից 60 կգ. քաշով իրեր։ Նշվել է նաեւ, որ որոշ կանայք դուրս են գալիս վաղ առավոտյան՝ չբռնվելու համար, գրում է «Ռոսիյսկայա Գազետա»-ն։

 

 

Դիտումների քանակը` 3751

Գլխավոր էջ