ՀՀ արդարադատության նախարարությունում քննարկվում է «Ընտանեկան բռնության մասին» օրենքը
«Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրինագիծը վերջերս քննարկվել է ՀՀ արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստին: Նոյեմբերի 10-ին նախարար Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ կայացած նիստին մասնակցել են հասարակական խորհրդի անդամներն ու ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Թևան Պողոսյանն ու Էլինար Վարդանյանը, հաղորդում է ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Հասարակական խորհրդի նիստի օրակարգում ներառված են եղել «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին», ինչպես նաև «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Նիստի ընթացքում «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագծին անդարադարձ է կատարել արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը:
Նախագծի քննարկման ժամանակ Արդարադատության նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին անցկացնում «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամները, կոալիցիայի ներկայացուցիչներից երկուսն էլ մասնակցում էին խորհրդի նիստին: Արփինե Հովհաննիսյանը, տեղեկանալով ցույցի մասին, առաջարկել է նրա մասնակիցներին ևս ներս հրավիրել՝ նախագծի քննարկմանը մասնակցելու նպատակով:
Կոալիցիայի անդամները խորհրդի անդամներին են ներկայացրել իրենց հուզող հարցերը և խոստացել մինչև 2016թ-ի նոյեմբերի 30-ը Արդարադատության նախարարություն ներկայացնել «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ իրենց առաջարկությունների փաթեթը:
Նշենք, որ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան նաեւ հայտարարություն է տարածել , որում պարզաբանում է իր դիրքորորշումները օրինագծի շուրջ:
Հայտարարության տեքստն այստեղ.
Կարդացեք Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության խորագրի ներքո մեր կայքում.
«Կնասպանությունը Հայաստանում. լուռ համաճարակ». զեկույց
Ընտանեկան բռնությունը և իրավապահ մարմինների աշխատանքը. քննարկում
Ընտանեկան բռնությունների թիվն ավելացել է. աշխատաժողով
Մարո Մաթոսյան. «Կնոջը օգնում ենք, որ նա «հզորանա», առաջընթաց ապրի»…
Օմբուդսմենի զեկույց. «Բազմաթիվ կանայք շարունակում են լռել իրենց նկատմամբ կիրառվող բռնության մասին»
Եվրոպայի Խորհուրդը կոչ է անում Հայաստանին միանալ Ստամբուլի կոնվենցիային
Արդարադատության նախարարությունը պատրաստ է քննարկել ընտանեկան բռնության օրենքի նախագիծը
Երևանում սովորելով՝ աղջիկները «կփչանան». դիտարկումներ քայլարշավից
«Կամուսնանա, կիմանա, որ պիտի տպկվի»…
Կյա՞նք, թե ռեյթինգ. բողոքի ակցիա ընդդեմ «Կիսաբաց լուսամուտների»
«Ո՞վ է հաջորդը» եւ «Անտարբեր մեղսակից» . ակցիաներ կնասպանության դեմ
«Ընտանեկան բռնությունների աճը օրենքի բացակայության հետևանք է»…
Փաստաբանը կանխատեսել է ողբերգական ելք ամուսինների հարաբերություններում…
Ողբերգություն, որը կարելի էր կանխել…
Դիտումների քանակը` 3766