Հիլարի Քլինթոնը խոստացել է իր կաբինետի կազմը կիսով չափ կանանցով համալրել

Դեմոկրատական կուսակցությունից  ԱՄՆ նախագահի թեկնածու, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հաղթանակի դեպքում իր կաբինետը կձևավորի հավասար քանակով տղամարդկանցից ու կանանցից։ Այս մասին նա հայտարարել է Ֆիլադելֆիայում (Փենսիլվանիա նահանգ) իր ելույթի ժամանակ, գրում  է The Washington times –ը:

 

Ի պատասխան յան հարցին՝ պատրա՞ստ է ինքն արդյոք  վարվել այնպես, ինչպես Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, ով խոստացել էր, որ իր աշխատակազմի կեսը կկազմեն կանայք, և պահեց խոստումը, Քլինթոնն ասել  է. «Իմ Կառավարության կազմը  կլինի այնպիսին, ինչպիսին Ամերիկան է, իսկ Ամերիկայում 50 տոկոսը կանայք են»։ Նա զերծ է մնացել այդ կապակցությամբ հետագա մեկնաբանություններից, սակայն իր ելույթի մեծ մասը նվիրել է կանանց իրավունքների պաշտպանությանը՝ նշելով , որ կանանց ու տղամարդկանց համար հավասար հնարավորությունների կողմնակից է։

 

Նշենք, որ կանայք կազմում են Ամերիկյան կոնգրեսի ընդամենը 19% և Օբամայի կառավարության 15 անդամներից միայն 4-ն են կին:

 

Հիշեցնենք,   որ 2015 թ. Կանադայի վարչապետ  Ջասթին Թրուդեոն հայտնվեց մամուլի բոլոր խորագրերում այն բանից հետո, երբ հայտարարեց, որ իր կառավարության կազմում նախարարների 50% կանայք են: Իր այս որոշումը նա մեկնաբանեց  մի պարզ բացատրությամբ. «Սա 2015 թվականնն է»:

 

Կանադան առաջին երկիրը չէ, որ քայլեր է անում կանանց ներկայացվածությունը կառավարությունում մեծացնելու ուղղությամբ: Փորձը ցույց է տալիս, որ ավելի շատ կին պատգամավորներ ունեցող երկրները զգալի առաջընթաց են արձանագրել  այնպիսի հարցերի ուղղությամբ, ինչպիսիք են կրթությունը, աշխատուժի մասնակցությունը և վճարովի արձակուրդը:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Այն մասին թե ինչ է լինում, երբ կանանց թիվը կառավարության կազմում մեծանում է…

Կանայք Հայաստանի իշխանությունում/ ինֆոգրաֆիկա

Աշխարհում գենդերային հավասարությանը հնարավոր է հասնեն 20 տարվա ընթացքում, իսկ Հայաստանում…

Հրապարակվել է «Կանայք քաղաքականության մեջ-2014» քարտեզը

«Հիմնական պայքարը հավասարության համար կանայք կուսակցությունների ներսում են տանում» …

Կառավարությունը մերժեց կին պատգամավորների ինքնաբացարկների հետ կապված նախագիծը

«Պահպանել ընտրված կանանց տեղերը կանանց համար»…

ՀԿ-ների ուղերձը կանանց քաղաքական մասնակցությունը ընդլայնելու վերաբերյալ

Ինչո՞ւ չաշխատեց քվոտայի մեխանիզմը

 

 

Դիտումների քանակը` 3352

Գլխավոր էջ