Հիլարի Քլինթոնը զանգահարել է Դոնալդ Թրամփին՝ ընդունելով իր պարտությունը

 CNN-ը  ներկայացնում է  թեկնածուների ընտրողների դիմանկարը

voter

ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարող Հիլարի Քլինթոնը, որն առաջադրվել էր Դեմոկրատական կուսակցության կողմից, ընտրությունների ավարտից հետո զանգահարել է հաղթած թեկնածուին՝ հանրապետական Դոնալդ Թրամփին, ու ընդունել իր պարտությունը: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հավելելով, որ Քլինթոնը չի պատրաստվում այսօր հանդես գալ ընտրությունների ելքի վերաբերյալ ելույթով:

 

win
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթել է նախագահական ընտրություններում. նա ունի ընտրական կոլեգիայի անդամների 276-ի ձայնը, իսկ նրա մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնը՝ 218 ձայն։  Ընդ որում,  ընտրություններում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքեր ընտրական կոլեգիայի անդամներից 270-ի ձայները:

 

 

Հիշեցնենք, որ ընտրությունների նախօրեին հրապարակված  սոցիոլոգիական գրեթե բոլոր  հարցումների արդյունքով առաջատարը Հիլարի Քլինթոնն էր:  Քլինթոնն առաջ էր  անցնում  Թրամփից 4 տոկոսային կետով ,   48%-  44% հարաբերակցությամբ: Բացի այդ   նախնական հարցումներով Քլինթոնն ուներ  նաեւ ընտրական կոլեգիայում   290 ընտրիչների ձայն , իսկ Թրամփը՝ 245: Ինչպես տեսնում ենք, հարցումների  արդյունքներն ու  հետընտրական  պատկերը խիստ տարբերվում են:

 

klinton-tramp-2

 

Այդ կապակցությամբ այսօր  հանդես է եկել  հայտնի ամերիկյան սոցիոլոգ, Փրինսթոնի համալսարանի պրոֆեսոր Սեմ  Վանգը, ով ասել է, որ  սոցհարցումների  ողջ ինդուստրիան  ձախողվել  է Միացյալ Նահանգների ընտրություններին:  Ի դեպ, նա գլխավորում է Princeton Ընտրական կոնսորցիումը, որը կանխատեսել էր  հաղթանակը դեմոկրատ Հիլարի Քլինթոնի հաղթանակն   ավելի քան 99% հավանականությամբ: « Տոկոսներն, իրականում, դետալներ են, անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես կարող էր այդպես  սխալվել կայացած  մի ոլորտ», – ասել է նա:

 

 

Ընտրությունների վերջնական արդյունքների վերլուծությոնները դեռ առջեւում են, այս պահին կարելի է միայն փաստել, որ Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը դարձել է Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ՝ հաղթելով նոյեմբերի 8-ի ընտրություններում: Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահի պաշտոնը կստանձնի 2017 թվականի հունվարի 20-ին:

 

 

Նախընտրական  կամպանիայի ընթացքում Թրամփը  աչքի ընկավ մի շարք սկանդալային  արտահայտություններով, այդ թվում սեքիստական բնույթի:   Ըստ այդմ, նախնական հարցումներով  Թրամփը  չէր վայելում  կին ընտրողների մեծամասնության համակրանքը:

 

Ընտրություններից  հետո   CNN  -ը  կազմել է  թեկնածուների  ընտրողների   դիմանկարը  էքզիթ-փոլերի արդյունքներով: Այսպես,   կանանց  54% -ը քվեարկել է Քլինթոնի օգտին ընդդեմ  կանանց  42% – ի, ովքեր ասել են, որ քվեարկել եմ Թրամփի օգտին:

 

Տղամարդկանց   53%-ը  խոստովանել են, որ իրենք կողմ են քվեարկել Թրամփին, 41% – ը՝ Քլինթոնի. Մնացածը  կամ կողմ են  քվեարկել մյուս թեկնածուներին, կամ հրաժարվել են պատասխանել:

 

exit-poll

 

Քլինթոնի օգտին  քվեարկել են  հիմնականում 18-29 եւ 30-44 տարիքային խմբերի ընտրողները: Իսկ Թրամփի ընտրողները  հիմնականում   45-64 եւ 65-ից բարձր տարիքային խմբերում են:

 

Ստացվում է, որ  Քլինտոնի ընտրողների մեծամասնությունն  ավելի երիտասարդ տարիքի են եւ  կանայք են, իսկ Թրամփի հիմնական  ընտրողները՝  տարիքով սպիտակամորթ տղամարդիկ են: Այսինքն, գոնե այս մասով  նախնական հարցումների գնահատականները  հաստատվել են:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

ԱՄՆ նախագահական ընտրություններ. Կանայք քվեարկում են կնոջ օգտին

Հիլարի Քլինտոն . «Իմ հաղթանակը պատմական իրադարձություն է կանանց իրավունքների համար պայքարում »

Թրամփը կարող է ձայներ կորցնել իր կնատյաց արտահայտությունների պատճառով

Գենդերային պառակտումը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում

Ռոմնիի՝ կանանց մասին արված արտահայտությունը մեծ աղմուկ բարձրացրեց

Միշել Օբամա vs Էն Ռոմնի. ո՞վ կլինի Ամերիկայի առաջին լեդին

 

Դիտումների քանակը` 3168

Գլխավոր էջ