Հերմինե Նաղդալյանը վերընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնում

hermine

Այսօր Ստրասբուրգում մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանում   հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը վերընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնում:

 

Հիշեցնենք, որ Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2016 թվականի հունվարի 25-ից, եւ ըստ ԵԽԽՎ կանոնակարգի, վերընտրվելուց հետո կշարունակի պաշտոնավարել մինչեւ հաջորդ նստաշրջան:

 

Ի դեպ,   նստաշրջանի մեկնարկից անմիջապես հետո  անցել են   պատվիրակությունների լիազորությունների հաստատման հարցին, վիճարկվել են ԵԽԽՎ–ում Սլովիակիա պատվիրակության լիազորությունները՝ կազմում կանանց բացակայության պատճառով։

 

 

Դիտումների քանակը` 3196

Գլխավոր էջ