Հերմինե Նաղդալյանը վերընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնում
Այսօր Ստրասբուրգում մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը վերընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնում:
Հիշեցնենք, որ Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2016 թվականի հունվարի 25-ից, եւ ըստ ԵԽԽՎ կանոնակարգի, վերընտրվելուց հետո կշարունակի պաշտոնավարել մինչեւ հաջորդ նստաշրջան:
Ի դեպ, նստաշրջանի մեկնարկից անմիջապես հետո անցել են պատվիրակությունների լիազորությունների հաստատման հարցին, վիճարկվել են ԵԽԽՎ–ում Սլովիակիա պատվիրակության լիազորությունները՝ կազմում կանանց բացակայության պատճառով։
Դիտումների քանակը` 3237