Հետընտրական ցույցեր Բելառուսում.  Աննա Տիխոնովսկայան ստիպված է եղել  լքել երկիրը

 

Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրությունների նախնական տվյալների համաձայն՝ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80.08%-ը: Նրա գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսկայան  ստացել է քվեների 10.09%-ը:

 

Աննա Կանոպացկայային աջակցություն է հայտնել ընտրողների 1.68%-ը, Անդրեյ Դմիտրիևին՝ 1.21%-ը, իսկ Սերգեյ Չերեչենին՝ 1.15%-ը: Ընտրողների 4.5%-ից ավելին դեմ է քվեարկել բոլորին: Ընտրություններին մասնակցությունը կազմել է 84.17%:

 

Ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո հազարավոր բելառուսցիներ փողոց էին դուրս եկել: Լուկաշենկոն հայտարարել է , որ դրանք ուղղորդվում են դրսից:  Բողոքի ցույցերը  ցրելու համար իրավապահները լուսաձայնային նռնակներ, արցունքաբեր գազ էին օգտագործել, ռետինե փամփուշտներ արձակել: Բախումների արդյունքում վիրավորվել են ավելի քան 50 քաղաքացի և 39 ոստիկան, նրանց մի մասը հոսպիտալացվել է: Ըստ որոշ հարղորդագրությունների , մեկ մարդ զոհվել է: Ձերբակալվել է շուրջ 3000 մարդ, նրանց դեմ քրեական գործեր են հարուցվել զանգվածային անկարգությունների և ոստիկանների դեմ ուժի գործադրման մեղադրանքներով: Ձերբալկավածներին սպառնում է 8-15 տարվա ազատազրկում:

 

Տիխանովսկայայի շտաբը հայտարարել էր, որ չի ընդունում ընտրությունների պաշտոնական արդյունքները: Թեկնածուի ներկայացուցիչները հայտնել էին, որ հանրապետության տարբեր շրջանների ընտրատեղամասերի տվյալները վկայում են այն մասին, որ Տիխանովսկայան հավաքել է ձայների 70-80%-ը:

Թեկնածուն պատրաստվում էր բողոքարկել ընտրությունների արդյունքները՝ հայտարարելով.  «Իմ փողոց դուրս գալը կհանգեցնի հակամարտության էսկալացիայի։ Այդ պատճառով հիմա [շտաբում] եմ, իմ ժողովրդի հետ եմ։ Ինձ համարում եմ հաղթող ընտրություններում։ Մենք ունենք այլընտրանքային հաշվարկի տվյալներ, և մենք կապացուցենք բոլոր խախտումները»: Տիխանովսկայան նաև պատմել է, որ առաջարկել է Ալեքսանդր Լուկաշենկոյին հանդիպել, որպեսզի «խուսափեն հակամարտությունից», բայց արձագանք դեռ չկա:

 

Այսօր հայտնի դարձավ, որ Սվետլանա Տիխանովսկայան հրաժարվեցլ է  ընտրությունները բողոքարկելու մտադրությունից և  լքել է երկիրը։ Նա մեկնել է Լիտվա՝ իր երեխաների մոտ։ Ամուսինը շարունակում է մնալ բանտում:  Իր հրապարակած տեսաուղերձում նա ասել է, որ պատրաստ չէ, որ մարդիրկ տուժվեն կամ զոհվեն հանուն իր պայքարի:  «Ես իմ կյանքում շատ դժվարին որոշում եմ կայացրել։ Ես կարծում էի, որ այս ամենը ուժեղ է դարձրել ինձ, բայց ոչ, ես նույն խոցելի կինն եմ։ Ոչ ոքի կյանքը չարժե այն ամենին, ինչ հիմա կատարվում է։ Երեխաները կյանքում ամենակարևոր տեղում են»,֊ ասել է Տիխանովսկայան իր տեսաուղերձում։

 

 

Հիշեցնենք, որ Տիխանովսկայան բելառուս հայտնի բլոգեր, ավելի վաղ նախագահական ընտրություններում որպես թեկնածու առաջադրվելու մասին հայտարարած Սերգեյ Տիխանովսկու կինն է։ Ամուսնու դեմ մի քանի քրեական գործեր հարուցելուց հետո նա հայտարարել էր, որ պատրաստ է ամուսնու փոխարեն մասնակցել ընտրություններին: «Ես հայտնվել եմ այս դիրքում՝ իմ ամուսնու նկատմամբ տածած սիրուց»,-հայտարարել էր կին թեկնածուն:

 

37-ամյա Սվետլանան, որ անվտանգության նկատառումներից ելնելով, ստիպված էր եղել իր երկու երեխաներին ուղարկել արտերկիր, դարձել է ընդդիմադիր ուժերի միացյալ թեկնածու և Բելառուսում  ակնկալվող փոփոխությունների առաջատար դեմքը: Նա  իրեն բնութագրում  էր  որպես փոփոխությունների խորհրդանիշ, խոստացել էր իր հաղթանակի դեպքում նոր նախագահական ընտրություններ անցկացնել, որոնց կկարողանան մասնակցել արդեն բոլոր թեկնածուները, այդ թվում նրանք, ովքեր հիմա բանտում են:

 

Սվետլան Տիխանովսկայի հետ ուժերը մեկտեղել են ընդդիմադիր գործիչներ Վերոնիկա Ցեպկալոն՝ չգրանցված թեկնածու Վալերի Ցեպկալոյի կինը և  մեկ այլ չգրանցված թեկնածու Վիկտոր Բաբարիկոյի քարոզչական թիմի համակարգող  Մարիա Կոլեսնիկովան: Միասին պայքարելու մասին  հայտարարած այս   երեք կանայք ռեկորդային թվով մարդկանց էին հավաքում   նախընտրական քարոզարշավի ընթացքում:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում. 

 

Կանանց եռյակն՝ ընդդեմ Բելառուսի առաջին ու առայժմ միակ նախագահի

 

 

 

Դիտումների քանակը` 1589

Գլխավոր էջ