Հեղինե Բիշարյան. «Կարևորը կուսակցությունների կամքն է, եթե ուզենան՝ անպայման կանանց ավելի մեծ թվով կընդգրկեն»

 «Քաղաքական թիմերի համար ոչ այնքան  օրենքն է անհրաժեշտ, այլ կամք, որպեսզի իրենց ցուցակներում ընդգրկեն կանանց: Այստեղ ավելի շատ կուսակցությունների որոշման խնդիր է, քան օրենսդրության»,- կարծում է  ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:    

 

WomenNet-ի հետ զրույցում նա հավաստացիացրեց, որ  պատրաստ է սատարել, որ  կուսակցությունների ընտրական ցուցակներում սեռերի 30/70 հարաբերակցությունը կիրառվի  արդեն իսկ  հաջորդ ընտրությունների ժամանակ:  «Բայց պետք է հասկանալ, որ քաղաքական մեծամասնության կամքից է կախված, թե ինչպես կքվեարկվի այդ նախաձեռնության օգտին», – ավելացրեց պատգամավորը:

 

Բիշարյանի  կարծիքով, խորհրդարանում  կանանց ներկայացվածությունը բարձրացնելու  հարցում  ամենակարևոր գործոնը՝  կուսակցությունների կամքն է, այսինքն՝ եթե ուզենան, ապա նրանք անպայման ավելի մեծ թվով կանանց կընդգրկեն: «Նախկինում գործող օրենքով ցուցակներում  20/80 հարաբերակցությունն էր սահմանված, դրա շրջանակներում կանանց անունները ցուցակներում գրվում էին, բայց արդյունքում նրանք միայն ցուցակներում գրված էլ մնում էին»,- հիշեցրեց  Հ.Բիշարյանը:

 

Եվս մեկ խնդիր, որ կխանգարի կանանց թվի ավելացմանը խորհրդարանում՝ մանդատների թիվն է կրճատվել, իսկ սա թույլ է տալիս ենթադրել, որ քաղաքական ուժերի ներսում մրցակցությունը մեծանալու է եւ  շատ հնարավոր է  հակված են լինելու ավելի քիչ կանանց ընդգրկել, քան նախկինում էր.  «Համենայն դեպս, դա է ցույց տալիս անցած տարիների տրամաբանությունը»,-  շեշտեց նա:

 

Հիշեցնենք, որ մայիսին Ազգային Ժողովի կողմից ընդունված ՀՀ Ընտրական օրենսգրքով ամրագրվեց կուսակցությունների ցուցակներում սեռերի ներկայացվածության 30/70 հարաբերակցությունը, որը սակայն  կկիրառվի միայն 2022 թվականից: Իսկ մինչ այդ, մասնավորապես 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, կգործի 25/75  հարաբերակցությունը: Այդուհանդերձ, Գենդերային թեմատիկ խումբը դիմել  է ԱԺ բոլոր խմբակցություններին, որպեսզի նրանք սատարեն  30/70 քվոտան 2017 թվականից կիրառելու  նախաձեռնությանը:

Զրուցեց Լիա Խոջոյանը

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Առաջարկ. «30-տոկոսանոց քվոտայի հետաձգումը  մինչեւ 2022 թվական  արդարացված չէ »

Էլինար Վարդանյան. « Առաջարկելու եմ, որ 30/70 համամասնությունը կիրարկվի անմիջապես՝ 2017 թվականից»

Զարուհի Փոստանջյան. «Կմիանամ ցանկացած առաջարկին, որ բարելավման հնարավորություն է ստեղծում»

Ու՞մ առաջարկով է կանանց համար «ավելի լավ ապագան» հետաձգվել մինչեւ 2022 թվականը

Արդյո՞ք կանայք չեն ցանկանում առաջադրվել ընտրություններում

Քվոտաների կոռեկտության եւ արդյունավետության մասին

Առաջարկվում է կուսակցությունների ցուցակներում սեռերի 30/70 համամասնություն, բայց … միայն 2022-ի ընտրություններում

Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նոր առաջարկությունները կանանց ներկայացվածության մասին

«Ընտրական օրենսգիրք. ինչն է մտահոգում կանանց»

Դավիթ Հարությունյան. «Ես շատ ավելի լավատես եմ կանանց ընտրվելու հնարավորությունների առումով»

Զարուհի Փոստանջյան. «Խնդիր ունենք տարածքային ցուցակների հետ, որտեղ քվոտան չի աշխատելու»

Խաչատուր Քոքոբելյան . «Ես նույնիսկ 50/50-ի կողմնակից եմ»…

Էլինար Վարդանյան. «Կանանց հասնող մանդատների թիվը կիսվելու է»/ տեսանյութ

Յուրաքանչյուր քառյակում մեկ կին. նոր փոփոխություն Ընտրական օրենսգրքի նախագծում

Ընտրական օրենսգրքում կանանց քաղաքական մասնակցությանն վերաբերող առաջարկներ

Հերմինե Նաղդալյանը ներկայացրել է եվրոպացի կին գործընկերներին ՀՀ Ընտրական օրենսգրքում նախատեսվող քվոտայի փոփոխությունը

Հերմինե Նաղդալյան. «Կանանց համամասնությունը ընտրությունից ընտրություն պետք է բարձրացվի»

«Մեր հասարակությունը նման է մի ընտանքի, որտեղ մայրը բացակայում է…»

Կանանց մասնակցության խնդիրը երկրորդական լինել չի կարող…

Ինչու՞ են կին պատգամավորները լռում քվոտայի բարձրացման մասին

Նպաստելու է արդյո՞ք համամասնական ընտրակարգին անցումը ԱԺ-ում կանանց թվի ավելացմանը

«Ապահովել կուսակցությունների ցուցակներում կանանց և տղամարդկանց ոչ պակաս, քան 30/70-համամասնությունը»

Առնվազն 200 տարի կպահանջվի Ազգային ժողովում կանանց և տղամարդկանց հավասար ներկայացվածությանը հասնելու համար/ ինֆոգրաֆիկա

 

Դիտումների քանակը` 3761

Գլխավոր էջ