Հարավային Կորեայում պատմության մեջ առաջին անգամ կին նախագահ է ընտրվել
Հարավային Կորեայում անցկացված նախագահական ընտրություններում հաղթել է իշխող «Սենուրի» կուսակցության թեկնածու, Կորեայի Հանրապետության նախկին նախագահ (1963-1979 թթ․) գեներալ Պակ Չժոն Հիի դուստր 60-ամյա Պակ Կին Հեն:
Քվեարկության արդյունքներով նա առաջ է անցել իր գլխավոր մրցակից 59-ամյա Մուն Չժե Ինին Միացյալ դեմոկրատական կուսակցությունից:
Չնայած նրան, որ առայժմ հաշվվել է քվեաթերթիկների մոտ 70%-ը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ Պակն ապահովել է դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում իր հաղթանակը՝ ստանալով ընտրողների ձայների 51,6%-ը։Իր հերթին Մուն Չժե Ինը ստացել է ձայների 48%-ը։
Ընտրողների մասնակցությունը կազմել է մոտ 75,8%, ինչը զգալի գերազանցում է երկրի նախորդ՝ 2007թ․ նախագահական ընտրությունների համապատասխան ցուցանիշը։
Կորեայի Հանարապետության ներկայիս նախագահ Լի Մեն Բանկի լիազորությունների ժամկետը լրանում է 2013թ․ փետրվարին։
Ըստ «Ռիա նովոստի» գործակալության հաղորդման
Առավել մանրամասն տես ռուսերեն.
Президентом Южной Кореи впервые стала женщина
Դիտումների քանակը` 3857