«Հավասար»-ի առաջամարտիկները

Այսօր Ազգային ժողովի  մի շարք պատգամավորներ և հանրային ու հանրահայտ դեմքեր արժանացան ՕքսԵՋեն -ի կողմից շնորհված  ««Հավասար»-ի ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿ» մրցանակին: Նրանք մարդիկ են, ովքեր մասնակից են եղել կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների գաղափարով՝ «Հավասար» քարոզարշավին, որը մեկնարկել էր 2015 թվականի դեկտեմբերի 2-ին Հայարտ մշակութային կենտրոնում բացված լուսանկարների ցուցահանդեսով:

 

 

«Հավասար» քարոզարշավի նախաձեռնողները «Օքֆամ» և «ՕքսԵՋեն» հիմնադրամն է՝ «ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ-ի ու «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ-ի հետ համագործակցությամբ:

 ««Հավասար»-ի ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿ» մրցանակն ստացան ՀՀ ԱԺ պատգամավորներ՝ Գայանե Աբրահամյանը, Շաքե Իսայանը, Աննա Կոստանյանը, Լենա Նազարյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Անի Սամսոնյանը, Հերիքնազ Տիգրանյանը, ինչպես նաև ՀԱՎԱՍԱՐ-ի՝ ավելի քան գործընկերներ՝ «ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ-ն, «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ-ն, Գենդերային հետազոտությունների և առաջնորդության ԵՊՀ կենտրոնը, և Շվեդիայի դեսպանատունը, ում աջակցությամբ իրականացվում է ՀԱՎԱՍԱՐ քարոզարշավը: Մրցանակները հանձնեց ՕքսԵՋեն  հիմնադրսմի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը:

««Հավասար»-ի ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿ» մրցանակակիր, ԱԺ փոխոսնակ Լենա Նազարյանն ասաց.«Այս մրցանակն ինձ հավար շատ թանկ է, բայց առավել թանկ է կանանց հետ աշխատանքը, համագործակցությունը, բարյացակամ ու հավասար միջավայրը, որը կանայք ստեղծում են միմյանց հետ աշխատելիս: Ընդունելով այս մրցանակը՝ ես խոստում եմ տալիս հավատարիմ մնալ այդ արժեքներին, այլ կերպ չեմ էլ կարող վարվել, և բայց նաև ջանք գործադրել, որպեսզի այդ արժեքները իրականություն դառնան»:

Աննա Կոստանյանն էլ վստահեցրեց՝ պատրաստ է համագարծակցությունը շարունակել այնքան ժամանակ, որքան որ ջանք և եռանդ կգործադրվի այս անգնահատելի աշխատանքը շարունակելու գործում.«Որովհետև քաղաքական ասպարեզում կանանց օրակարգը զարգացնելը, առաջ տանելը անասելի ջանք է պահանջում, հատկապես մեր երկրում: Բոլոր այն թեմաները, որոնք քննարկվել են այս հարթակում, հետագայում դարձել են խթան բազմաթիվ կանանց համար, դրանով իսկ  դրական արդյունք են տվել»:

ԱԺ պատգամավոր Հերիքնազ Տիգրանն էլ իր խոսքում նկատեց.«Նախորդ մոտ 2 տարում համագործակցելով Օքսեջենի հետ՝ մտածում էի՝  որոշակի մտածելակերպ է,  գլոբալ խնդիր չէ, ի վերջո պարզեցի , որ գլոբալ խնդիր է: Ես միշտ մտածել եմ, որ մենք հանդուրժող ենք, հարգում ենք իրավունքները, բայց փոքր աշխատանքային փորձն ապացուցեց՝ այո, մարդիկ ծնվում են հավասար, ունեն հավասար իրավունքներ և հնարավորություններ, բայց որոշ դեպքերում պետք է դիմել ոսկե խտրական կարգավորումների, որպեսզի իսկապես հավասար իրավունքներն ապահովվեն:  Ես լիահույս եմ, որ մի օր մենք կկառուցենք այն հասարակությունը, որտեղ պետք չի լինի դիմել ոսկե խտրականության, և տղամարդիկ և կանայք կունենան հավասար հնարավորություններ իրակցնելու իրենց իրավունքները»:

Արսեն Ջուլֆալակյանի օգնականին հանձնեցին նրա մրցանակը,  շնորհակալական խոսքում նա՝ դիմելով նախաձեռնության կազմակերպիչներին,   ասաց.«Դուք լավ ու բարի մարդիկ եք, իսկ բարի գործը չի կարող ձախողվել»:

Մրցանակակիր Անի Սամսոնյանն էլ ասաց, որ իր համար պատիվ է լինել այս միջոցառմանը և մրցանակ ստանալ: Սամսոնյանը մի դեպք պատմեց, թե ինչից հետո իր մոտ ավելի հստակեցվեցին  կանանց խնդիրների շուրջ դիրքորոշումները.«Երբ Լյուքսեմբուրգում էի, ԵԱՀԿ աշխատաժողովին, ինձ  մոտեցավ մի կին և ասաց՝ ինչո՞ւ քո անունը չկա ցուցակներում, արի ներառենք: Աասացի՝ ես դեռ նոր եմ և փոխարինող կազմից եմ: Նա ասաց՝ ամեն ինչ սկսվում է ցուցակներից, դիր քո անունը ցուցակներում: Ես ուզում եմ   կոչ անել բոլոր կանանց դնել ձեր անունը ցուցակներում: Եվ այդպես կսկսվի այն աշխարհը, որը մենք բոլորս պատկերացնում ենք»:

Շաքե Իսայանն էլ ասաց՝ այս հարթակում իրենք՝ պատգամավորներով նախաձեռնության հետ դեռ շատ աշխատանք ունեն անելու՝ հավասար իրավունքներն ու հնարավորությունները կանանց ու տղամարդկանց համար  ապահովելու համար:

«ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ նախագահ  Թամարա Հովնաթանյանն էլ մրցանակը ստանալիս ասաց՝ այն շատ թանկ է իր համար, ապա նկատեց՝ «Հավասար» քարոզարշավը թիմային աշխատանքի արդյուքն է և  ամենակարևորը այդ թիմը միավորող «հավասարության» գաղափարի, որն, իրականում,  համոզմունք է:  « Հավասար»-ը  միայն ծրագիր չէ,  դա մեր բոլորիս  համոզմունքն է, որն էլ  օգնում է հաջողությունների հասնել այս ճանապարհին», – ասաց նա:

 

Նունե Բադալյան

 

Հ.Գ. «Հավասար» քարոզարշավի շրջանակում  հրապարակված բոլոր  նյութերին կարելի է ծանոթանալ մեր կայքում «ՀԱՎԱՍԱՐ» խորագրի ներքո  և «Հավասար» ֆեյբուքյան էջում

 

 

Դիտումների քանակը` 2287

Գլխավոր էջ