«Հավասարության սերունդ» ֆորում. Մեխիկոյից դեպի Փարիզ
Մեխիկոյում մարտի 29-ին մեկնարկած «Հավասարության սերունդ» համաժողովն ավարտվեց մարտի 31-ին ՝ Գործողությունների կոալիցիաների նախագծի, Գենդերային հավասարության արագացման գլոբալ ծրագրի և Գենդերային հավասարության ապահովման նոր կատալիտիկ պարտավորությունների շուրջ եռօրյա դինամիկ քննարկումներից և մշակութային տոնակատարությունից հետո: Այս աշխատանքը հող նախապատրաստեց «Հավասարության սերունդ» ֆորումի հաջորդ փուլի համար, որը կկայանա Փարիզում հունիսի 30-ից մինչև հուլիսի 2-ը և որը կկենտրոնանա հատկապես նոր պարտավորությունների ընդունման վրա:
«Հավասարության սերունդ» ֆորումը ֆեմինիստական ամենախոշոր գլոբալ միջոցառումներից մեկն է ՝ 1995-ին Պեկինում կայացած ՄԱԿ-ի Կանանց հարցերով 4-րդ համաշխարհային խորհրդաժողովից հետո: Մեխիկոյում կայացած վիրտուալ ֆորումը միջոցառման առաջին փուլն էր, որին մասնակցեցին աշխարհի բոլոր մասերից ավելի քան 13,000 առաջնորդներ և ակտիվիստներ, որոնց 48% -ը 34 և ավելի տարեկան երիտասարդներ էին: Միջոցառմանը ներգրավվել են նաև ավելի քան 250 բանախոսներ 85 երկրներից ՝ ներկայացնելով գենդերային հավասարությանն ուղղված գործողությունների և շարժումների աշխուժացման տեսլականը: Հանդիպումը տեղի ունեցավ այն աճող մտահոգությունների ֆոնին, որ COVID-19- ը սրել է «գենդերային հավասարության ճգնաժամը» ՝ կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում գործողություններն ու ներդրումները դարձնելով առավել կարևոր: Պեկինի նշանավոր համաժողովից և Գործողությունների ծրագրից մեկ քառորդ դար անց «Հավասարության սերունդ» Ֆորումը նպատակ ուներ կրկին ջանքեր գործադրել կանանց իրավունքների հիմնարար փաստաթղթերի լիարժեք իրականացման համար:
Ֆորումի ուշագրավ քննարկումներին կարելի է ծանոթանալ այստեղ
«Հավասարության սերունդ» ֆորումի բացումը Մեխիկոյում
Մեխիկոյում «Հավասարության սերունդ» ֆորումի բացմանը համաշխարհային առաջնորդները հանդես եկան գենդերային հավասարության ուղղությամբ համարձակ և կոնկրետ առաջխաղացում ապահովելու կոչի շուրջ: Ֆորումի բացմանը ելույթ ունեցան ՄԱԿ-ի Կանանց Գործադիր տնօրեն Ֆումզիլե Մլամբո-Նգկուկան, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը և Ֆրանսիայի Նախագահ Էմանուել Մակրոնը:
Նրանց տեսաուղերձին միացան երիտասարդական ակտիվիստ Էլվիրա Պաբլոն և քաղաքացիական հասարակության առաջնորդ Շերոն Բագավան Ռոլսը, որոնք ներկայացնում էին Ֆորումի նախագծման և համաստեղծման գործընթացում գործընկեր հանդիսացող երիտասարդության և քաղաքացիական հասարակության խմբերը, ինչպես նաև Օլգա Սանչես Կորդերոն` Մեքսիկայի ներքին գործերի քարտուղարը և Մարսելո Էբրարդ ՝ Մեքսիկայի արտաքին գործերի քարտուղարը:
Կանայք և տրանսֆորմացնող առաջնորդությունը հանուն հավասարության սերնդի
«Կանայք և տրանսֆորմացնող լիդերությունը հավասարության սերնդի համար» լիագումար նիստում կարևորվեց կանանց առաջնորդությունը որպես գենդերային հավասարության ապահովման առանցքային գործոններից մեկը: Նիստին մասնակցեցին Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարին, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ամինա Մոհամեդը և շատ այլ բանախոսներ: Մասնակիցները խոսեցին ներառական առաջնորդության կարևորության և այն փոփոխության մասին, որն այն կարող է բերել ամբողջ աշխարհի աղջիկների և կանանց համար, և կիսեցին իրենց մոտեցումները և փորձը կանանց առաջնորդության շուրջ COVID-19 բռնկումից առաջ և դրա ընթացքում:
Նիստի ձայնագրությունն այստեղ
Թեմատիկ երկխոսություններ
Ֆորումի առաջին օրվա ընթացքում տեղի է ունեցել 22 թեմատիկ երկխոսություն, որոնք կենտրոնացել են Պեկինի գործողությունների ծրագրի իրականացման բացերի հիմքում ընկած կառուցվածքային անհավասարությունների և ճգնաժամերի վրա: Տարբեր ոլորտների և հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկման թեմաները ներառում էին ֆեմինիզմը `կլիմայի արտակարգ իրավիճակի համատեքստում, թվային տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտությունը, ֆեմինիստական շարժումների և տեղական կազմակերպությունների աջակցություն, գենդերային բռնություն և այլն:
Գենդերային հավասարության արագացման գլոբալ ծրագիրը ֆորումի երկրորդ օրվա օրակարգում
Ֆորումում մեկնարկեց Գործողությունների կոալիցիայի «Գենդերային հավասարության արագացման գլոբալ պլանը», որը ներկայացնում է գենդերային հավասարության առաջընթացն արագացնելու ճանապարհային քարտեզի նախագիծը և ներառում է Գործողությունների կոալիցիայի վեց թեմաներից յուրաքանչյուրը: Այս փաստաթուղթը դինամիկ և հետևողական գործընթացի արդյունք է, որի ընթացքում Գործողությունների կոալիցիաները միասին աշխատել են արագացված պլան մշակելու կանանց և աղջիկների կյանքի կարևոր ոլորտների համար: Հիշեցնենք, որ Հայաստանը հանդիսանում է «Հավասարության սերունդ» ֆորումի շրջանակներում ձևավորված 6 թեմատիկ կոալիցիաներից մեկի՝ «Տեխնոլոգիաներ և նորարարություն» գործողությունների կոալիցիայի առաջնորդ երկիր:
Օրակարգին կարող է ամբողջությամբ ծանոթանալ այստեղ
Ֆորումի կուլմինացիան. Կատալիտիկ պարտավորություններ և ջահի փոխանցումը Փարիզին
Փակելով Մեքսիկայի կառավարության կողմից նախաձեռնած ֆորումը, Մեքսիկայի արտաքին գործերի քարտուղար պարոն Մարսելո Էբրարդը ներկայացրեց ֆեմինիզմը որպես գործիք հաղթահարելու այն անհավասարությունները, որոնք սրվել են COVID-19 համաճարակի պայամաններում:
Փակման օրը ներկայացվեցին նաև կատալիտիկ պարտավորությունները, որոնք կոչված են ոգեշնչելու գենդերային հավասարության ապահովման ուղղությամբ ավելի մեծ պարտավորությունների ստանձնումը և որոնք կլինեն մեկ ամիս անց Փարիզում մեկնարկող միջոցառման կենտրոնում:
- Մեքսիկայի Կանանց ազգային ինստիտուտը (INMUJERES) ՄԱԿ-Կանայք կառույցի հետ համատեղ նախաձեռնել է «Խնամքի աշխատանքների դաշինք» նախաձեռնությունը , որն ուղղված է դիմակայելու կանանց տնտեսական հնարավորությունները սահմանափակող և համաճարակի պայմաններում առավել աճած՝ կանանց ուսերին ընկած խնամքի բեռին.
- Women Moving Millions բարեգործ կանանց համաշխարհային ցանցը պարտավորություն ստանձնեցին Փարիզի ֆորումին ընդառաջ 100 միլիոն ԱՄՆ դոլար հայթայթել ՝ Գործողությունների կոալիցիայի օրակարգին ամբողջությունն աջակցելու համար.
- «Ֆորդ» հիմնադրամի, «Հավասարության ֆոնդի» և Կանադայի կառավարության միջև ռազմավարական գործընկերություն հայտարարվեց, որի շրջանակում ընդգծվեց ֆեմինիստական շարժման ֆինանսավորման կարևորությունը գենդերային հավասարության հասնելու գործում, այդ թվում « Ֆորդ» հիմնադրամի կողմից Հավասարության հիմնադրամին 15 մլն ԱՄՆ դոլարի պարտավորություն, Գլոբալ դաշինքի ձևավորում կայուն ֆեմինիստական շարժումների համար, Կանադայից ստացված 10 միլիոն ԱՄՆ դոլարի պարտավորություն ՄԱԿ-ի նպատակային ֆոնդին `կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարելու համար:
Մշակութային ծրագիր
Ֆորումի մշակութային կարևոր պահերից էր «Հավասարության սերունդ» կինոփառատոնը, որի շրջանակում ֆորումի երկրորդ օրն ուղիղ եթերում անցկացվեց մրցանակների հանձնման արարողությունը: Ֆիլմերը հզոր և խորը ձևով պատկերում են, թե ինչու է կարևոր վերջ տալ բոլոր վնասակար պրակտիկային, ներառյալ կանանց սեռական օրգանների խեղումը, և պայքարել կանանց առաջընթացը խոչընդոտող կարծրատիպերի և սոցիալական նորմերի դեմ: Հաղթողներին և պաշտոնական մրցանակաբաշխությանը կարելի է ծանոթանալ այստեղ:
Սերնդի հավասարության ֆորումի փակման արարողության շրջանակներում տեղի է ունեցել մեքսիկացի նկարիչ Ադրի դել Ռոսիոյի «Թռչող հմայքը» որմնանկարի բացումը: Որմնանկարը պատրաստել է Street Art for Mankind (SAM) ընկերությունը: Հատվածը, որի նպատակն է պատմական տեսանկյունից ճանաչել Մեքսիկայի ֆեմինիստական շարժումները իրենց բոլոր բազմազանությամբ և գործողությունների կոչ անել գենդերային հավասարության ուղղությամբ, ոգեշնչված է երիտասարդության ձգտումներից և կդառնա Մեքսիկայում սերնդի հավասարության ֆորումի հարատև ժառանգություն:
Գործողություն և պարտավորություններ Փարիզի համաժողովին ընդառաջ
Ֆորումի հաջորդ փուլը կայանալու է հունիսին Փարիզում և կենտրոնանալու է գենդերային հավասարության համար գործողությունների և պարտավորությունների հավաքագրման վրա:
Կազմակերպությունները, որոնք շահագրգռված են դառնալ հավասարության սերունդ ֆորումի պարտավորություն ստանձնող, կարող են ծանոթանալ առավել հաճախ տրվող հարցերին կամ արտահայտել իրենց հետաքրքրվածությունը:
Միացեք #Act for For Equal արշավին ՝ գործողություններ ձեռնարկելու և պարտավորություններ ստանձնելու Փարիզում հավասարության սերնդի ֆորումին ընդառաջ:
Ֆորումին մասնակցելու համար կարելի է գրանցվել այստեղ
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Հավասարության սերունդ» համաժողովին ընդառաջ
Պեկին+25. հրապարակվել է «Հավասար» տեղեկագրի հատուկ թողարկումը
Կանանց առաջնորդությունը հանուն հավասար ապագայի
Ինչպես հասնել գենդերային հավասարության. գործողությունների ճանապարհային քարտեզ
NGO CSW -65. մեկնարկել է քաղաքացիական հասարակության վիրտուալ ֆորումը
Դիտումների քանակը` 1466