Հավասարության երեք մտապատկեր, որոնք Ճանաչվեցին լավագույնը
Մարտի 5-9-ը Նկարիչների միությունում անցկացվում է «Գենդերը եւ կյանքի մտապատկերներ» ցուցահանդեսը, որի ընթացքում ներկայացվեցին 42 պրոֆեսիոնալ ու սիրողական լուսանկարիչների մոտ 150 աշխատանք:
«Գենդերային հավասարությունը Գերմանիայի կառավարության, ինչպես նաև Գերմանական միջազգային համագործակցության ընկերության արժեհամակարգի կարևոր հիմքերից է»,- ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ ասաց Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոհեն Շմիդտը` հավելելով, որ «Գենդերային շաբաթի» շրջանակներում կազմակերպում են բազմաթիվ միջոցառումներ տասնյակ պետություններում,թվում Հայաստանում:
<<Գենդերային շաբաթի>> մեկնարկը Հայաստանում ազդարարվեց մարտի 5-ին` նկարիչների միության ցուցասրահում տեղի ունցած <<Գենդերը և կյանքի մտապատկերներ>> խորագրով մրցույթի արդյունքների ամփոփմամբ: Արարողությանը մասնակցեցին դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը, ԳՄՀԸ Հայաստանի գրասենյակի ղեկավար Ջեյմս Մակբեթ Ֆորբսը, ՀՀ Կառավարության ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Լուսանկարը՝ Մարիա Սադոյանի
«Կոտրել կարծրատիպերը»
Լուսանկարը՝ Արման Կարապետյանի
«Մենք հավասար ենք»
Լուսանկարը ՝ Դավիթ Մակիչյանի
«Ի՞սկ ես»
Մրցույթին ներկայացված բազմաբովանդակ լուսանկարների հեղինակներից և ոչ ոք զերծ չմնաց գովասանքից ու պատվոգրից` սահմանված Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից, քանզի դրանցից յուրաքանչյուրը յուրովի էր ներկայացնում գենդերային հավասարությունը:
Ժյուրին թեեը դժվարությամբ, բայց կարողացավ առանձնացնել լավագույն երեք լուսանկարները, որոնց հեղինակներն էլ` Մարիա Սադոյանը, Արման Կարապետյանն ու Դավիթ Մակիչյանը պարգևատրվեցին անակնկալ նվերներով ու ծաղիկներով, որն էլ այս պարագայում հատուկ էր ընտրված, ինչպես փաստեցին կազմակերպիչները դա էլ գենդերային կարծրատիպ է, որը պետք է կոտրել. <<Երկար մտածեցինք, բայց որոշեցինք` այո՛, ծաղիկներ նաև տղամարդկանց, ինչո՞ւ ոչ>>:
Միջոցառման ավարտին էլ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդտթը կոչ արեց հայ աղջիկներին նախ վաղ չամուսնանալ, չշտապել այդ կարևոր ընտրության հարցում և ապա հորդորեց. <<Բարձր պահեք ձեր արժանապատվությունն ու ինքներդ կառուցեք ձեր ապագան>>…
Նինել Հովհաննիսյան
Ցուցահանդեսի լավագույն լուսանկարները կարելի է դիտել այստեղ.
https://archive.womennet.amphotos/
Դիտումների քանակը` 4715