Հաստատվեց չաշխատող կանանց տրամադրվող մայրության նպաստի կարգը

ՀՀ կառավարության դեկտեմբերի 24-ին կայացած նիստում հաստատվեց չաշխատող կանանց տրամադրվելիք մայրության նպաստի կարգը: Հիշեցնենք, որ 2016 թվականի հունվարի 1-ից մայրության նպաստ կստանան նաև չաշխատող մայրերը: 

 

Գործադիրի նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ իրականությանը չեն համապատասխանում այն խոսակցությունները, թե 2016 թվականից չաշխատող կանանց տրամադրվելիք մայրության նպաստը կտրամադրվի միայն մարտ ամսից:

 

Նախարարի խոսքերով` հղիության և ծննդաբերության դեպքում անաշխատունակության թերթիկում, անկախ դրա տրման օրվանից, որպես ժամանակավոր անաշխատունակության սկիզբ նշվում է հղիության 210-րդ օրը:

 

«Եթե քաղաքացին անաշխատունակության թերթիկ ստանալու համար դիմում է հղիության արձակուրդի իրավունք ձեռք բերելուց հետո, ապա քաղաքացուն հատկացվող անաշխատունակության թերթիկում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի սկիզբը մնում է անփոփոխ»,- նշեց Ա.Ասատրյանը:

 

Նշենք, որ  ՀՀ կառավարության հաշվարկներով  չաշխատող մայրերին տրամադրվող հպաստից կօգտվեն  մոտ   30 հազար կին, ինչի համար բյուձեով նախատեսված է մոտ 4  միլիարդ դրամ: Նպաստի գումարը  կազմելու է  126 հազար դրամ միանվագ:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Կրկին մայրական նպաստների մասին. պարզաբանում

 

Արտեմ Ասատրյան. « Պետությունն ամբողջությամբ կարգավորում է ապագա մայրերի հարցը»

 

 

 

Երեխայի նպաստը ստանալու ընթացակարգերը կհեշտանան

 

Նաիրա Զոհրաբյան. «Չաշխատող մայրերն իրենց կամքով չէ, որ չեն աշխատում..»

 

Չաշխատող կանայք հունվարի 1-ից մայրության նպաստ կստանան. կարգը հաստատվեց / լրացված

 

 Մայրության նպաստների մասին օրենքն ընդունվեց վերջնական ընթերցմամբ

 

Մայրության նպաստների մասին աղմկահարույց նախագիծը ընդունվեց առաջին ընթերցմամբ

 

Նախատեսվում է ներդնել «Մայրության նպաստ» գաղափարն ու նպաստ տրամադրել նաև չաշխատող մայրերին

 

Աշխատող և չաշխատող մայրեր. միթե՞ դա կարևոր է երեխայի նպաստի առումով

 

Որքա՞ն կձգվի երեխայի նպաստի հարցում աշխատող և չաշխատող մայրերի խտրականության վերացումը

 

Չաշխատող ծնողների նպաստին կանդրադառնան մեկ տարի հետո

 

Մայրության համար բարենպաստ երկրներ. ինչու՞ է Հայաստանը 103-րդ տեղում

 

Դիտումների քանակը` 3771

Գլխավոր էջ