Հաստատվեց չաշխատող կանանց տրամադրվող մայրության նպաստի կարգը
ՀՀ կառավարության դեկտեմբերի 24-ին կայացած նիստում հաստատվեց չաշխատող կանանց տրամադրվելիք մայրության նպաստի կարգը: Հիշեցնենք, որ 2016 թվականի հունվարի 1-ից մայրության նպաստ կստանան նաև չաշխատող մայրերը:
Գործադիրի նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ իրականությանը չեն համապատասխանում այն խոսակցությունները, թե 2016 թվականից չաշխատող կանանց տրամադրվելիք մայրության նպաստը կտրամադրվի միայն մարտ ամսից:
Նախարարի խոսքերով` հղիության և ծննդաբերության դեպքում անաշխատունակության թերթիկում, անկախ դրա տրման օրվանից, որպես ժամանակավոր անաշխատունակության սկիզբ նշվում է հղիության 210-րդ օրը:
«Եթե քաղաքացին անաշխատունակության թերթիկ ստանալու համար դիմում է հղիության արձակուրդի իրավունք ձեռք բերելուց հետո, ապա քաղաքացուն հատկացվող անաշխատունակության թերթիկում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի սկիզբը մնում է անփոփոխ»,- նշեց Ա.Ասատրյանը:
Նշենք, որ ՀՀ կառավարության հաշվարկներով չաշխատող մայրերին տրամադրվող հպաստից կօգտվեն մոտ 30 հազար կին, ինչի համար բյուձեով նախատեսված է մոտ 4 միլիարդ դրամ: Նպաստի գումարը կազմելու է 126 հազար դրամ միանվագ:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Կրկին մայրական նպաստների մասին. պարզաբանում
Արտեմ Ասատրյան. « Պետությունն ամբողջությամբ կարգավորում է ապագա մայրերի հարցը»
Երեխայի նպաստը ստանալու ընթացակարգերը կհեշտանան
Նաիրա Զոհրաբյան. «Չաշխատող մայրերն իրենց կամքով չէ, որ չեն աշխատում..»
Չաշխատող կանայք հունվարի 1-ից մայրության նպաստ կստանան. կարգը հաստատվեց / լրացված
Մայրության նպաստների մասին օրենքն ընդունվեց վերջնական ընթերցմամբ
Մայրության նպաստների մասին աղմկահարույց նախագիծը ընդունվեց առաջին ընթերցմամբ
Նախատեսվում է ներդնել «Մայրության նպաստ» գաղափարն ու նպաստ տրամադրել նաև չաշխատող մայրերին
Աշխատող և չաշխատող մայրեր. միթե՞ դա կարևոր է երեխայի նպաստի առումով
Որքա՞ն կձգվի երեխայի նպաստի հարցում աշխատող և չաշխատող մայրերի խտրականության վերացումը
Չաշխատող ծնողների նպաստին կանդրադառնան մեկ տարի հետո
Մայրության համար բարենպաստ երկրներ. ինչու՞ է Հայաստանը 103-րդ տեղում
Դիտումների քանակը` 3820