«Հասնենք հավասարության. կանանց քաղաքական մասնակցության տեսլականը». լրագրողական մրցույթ
«ՕՔՍՖԱՄ» միջազգային կազմակերպությունը և «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամը «ՀԱՎԱՍԱՐ» քարոզարշավի շրջանակում հայտարարում են «Հասնենք հավասարության. կանանց քաղաքական մասնակցության տեսլականը» թեմայով լրագրողական նյութերի մրցույթ:
Թեմայի առանցքային խորագրերն են.
– ‹‹Քաղաքականությունը կանանց գործն է. խոչընդոտներ և լուծումներ››,
– ‹‹Հաջողության բանաձեւ. կանանց տնտեսական ձեռքբերումներից դեպի քաղաքական մասնակցություն››,
– ‹‹Կանայք ՏԻՄ ընտրություններում. մրցավազքի առանձնահատկությունները››:
Ո՞վքեր կարող են մասնակցել
Մրցույթին իրենց նյութերը կարող են ներկայացնել լրագրողները, քաղաքացիական ակտիվիստները, հանրային թղթակիցները, բլոգերները ՀՀ ամբողջ տարածքից:
Նյութերը պետք է տպագրված, հեռարձակված կամ առցանց տեղադրված լինեն 2016թ. հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը:
Մրցույթի մասնակից բոլոր նյութերն անմիջապես կտեղադրվեն «ՀԱՎԱՍԱՐ» քարոզարշավի ֆեյսբուքյան էջում:
Մրցանակները
Լավագույն աշխատանքները կարժանանան դրամական մրցանակների, որոնք սահմանվելու են հետևյալ երեք անվանակարգերում.
- Ռադիո-հեռուստատեսային նյութ (մրցանակային մեկ տեղ՝ 100.000 դրամ)
- Տպագիր հոդված (մրցանակային մեկ տեղ՝ 100.000 դրամ)
- Առցանց հոդված (մրցանակային մեկ տեղ՝ 100.000 դրամ)
Նյութերի ներկայացման վերջնաժամկետը
Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 5-ը ներառյալ: Արդյունքները կամփոփվեն և կներկայացվեն հանրությանը մինչեւ դեկտեմբերի 10-ը:
Ժյուրիի կազմը
Ժյուրիի կազմում ընդգրկվելու են Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների ներկայացուցիչներ, գենդերային հարցերով փորձագետներ եւ լրագրության ոլորտում մասնագետներ:
Մրցույթի ժյուրին հաշվի է առնելու ՝
- բարձրացրած թեմայի հանրային կարևորությունը,
- տեղեկատվության հավաստիությունը,
- նյութերի մատուցման ստեղծագործական ոճը,
- նյութերի գենդերային զգայնությունը:
Մրցույթին ներկայացվող նյութերի ձևաչափ
- Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն տպագիր մամուլում հրապարակված հոդվածի կրկնօրինակը, հեռուստա-ռադիո նյութի խտասկավառակը՝ լրատվամիջոցի պաշտոնական տարբերանշանով, էլեկտրոնային մամուլի դեպքում՝ ինտերնետային կայքի հասցեն (URL):
- Տեսանյութերը ներկայացնել հետևյալ ձևաչափերից մեկով՝ avi, mp4, mpg, wmv:
Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մեկից երեք լրագրողական նյութ: Նյութերը կարող են ներկայացվել լրագրության ցանկացած ժանրում։
Ինչպե՞ս դիմել
Նյութերն անհրաժեշտ է ուղարկել academyoffamily@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ «Լրագրողական մրցույթ» վերնագրով կամ փոստով` ՕքսԵՋեն հիմնադրամ, Երևան, Դավիթ Անհաղթ փ., 23 շենք, թիվ 19 :
Հարցերի և լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք դիմել մրցույթի համակարգող Գոռ Պետրոսյանին՝ academyoffamily@gmail.com էլ. հասցով կամ 091 510 410 հեռախոսահամարով:
Նյութերի հետ անհրաժեշտ է ներկայացնել կից գրանցաթերթիկը (տես հաջորդ էջում): Առանց լրացված հարցաթերթիկի ներկայացված հայտերը չեն դիտարկվի:
Ակնկալում ենք ձեր մասնակցությունը:
Դիտումների քանակը` 3143