Հայտնի ֆեմինիստուհիների թոփ տասնյակը. առաջինը՝ Անջելինա Ջոլին է

Մեծ Բրիտանիայում կազմել են հերթական աստղային վարկանիշը, այս անգամ ֆեմինիստական: Հարցման  արդյունքում ֆեմինիստների իդեալ է ճանաչվել Անջելինա Ջոլին: Դերասանուհուն նույնիսկ հաջողվել է այս հարցում գերազանցել ամենահայտնի կանանց իրավունքների պաշտպան Ժերմեն Գրիրին:

 

Համազգային հարցման մասնակիցները նշել են դերասանուհու ակտիվ բարեգործական գործունեությունը, հատկապես որպես ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարում: Բացի այդ, բրիտանուհիները հիացած են Անջելինա Ջոլիի  քաջությամբ և խիզախությամբ, ով հանդգնել է ոչ միայն բարդ վիրահատությունների դիմել՝ քաղցկեղից խուսափելու համար, այլև այդ մասին բացահայտ պատմել:

Երկրորոդ տեղն է զբաղեցնում ՄԱԿ-ի մեկ այլ  բարի կամքի դեսպան՝ Էմմա Ուոթսոնը: Անցյալ տարի Հարրի Փոթերի ֆիլմերի աստղը մեկնարկեց HeForShe  քարոզարշավը, որը կոչված է պայքարել հանուն իրավահավասարության ամբողջ աշխարհում: Նրան աջակցեցին ոչ միայն բրիտանուհիները, այլև շատ այլ հոլիվուդյան դերասաններ, որոնց թվում են Ռասսել Քրոուն, Թոմ Հիդդլսթոնը, Ջոզեֆ Գորդոն_Լեվիտը, Դուգլաս Բուտը, Սայմոն Պեգը, Մեթյու Լյուիսը և Լոգան Լերմանը:

Երրորդ տեղն է զբաղեցնում հայտնի բրիտանացի ֆեմինիստուհի, Թայմս ամսագրի լրագրող Քեյթլին Մորանը, ով  նաեւ «Կին լինել. հայտնի ֆեմինիստուհու անկեղծացումները» գրքի հեղինակն է:

Նրան հաջորդում է Ջենիֆեր Լոուրենսը, ով գրավել է Բրիտանիայի բնակչուհիներին՝ ինտերնետում իր ինտիմ լուսանկարները տեղադրելով:

Հինգերորդ տեղն է զբաղեցրել Ժերմեն Գրիրը, ով համարվում է 20-րդ դարի նշանակալից ֆեմինիստուհիներից մեկը:

Նրան մեկ հորիզոնաակնով զիջում է Թեյլոր Սվիֆտը, որին արժևորել են կնատյացությունը քննադատող տեսահոլովակի համար:

Յոթերորդ հորիզոնականում է Կարա Դելեվինը, վերջերս նա աջակցեց Էմմա Ուոթսոնի քարոզարշավը, և ոչ ոք չմոռացավ նրա մասնակցությունը Շանելի ֆեմինիստական ցուցադրությանը:

Նրան հաջորդում է Պատրիսիա Արկետը, ով այս տարի արժանացավ Օսկարի «Պատանեկություն» ֆիլմում երկրորդ պլանի դերակատարման համար: Դոլբի թատրոնում իր մեղադրական ելույթով նա ոչ ոքի անտարբեր չթողեց: Պատրիսիան կոչ արեց բոլոր ներկաներին պայքարել հանուն հավասար աշխատավարձի և իրավահավասարության ամբողջ աշխարհում:

 

Իններորդ տեղում է Բեյոնսեն, ում համարում են երաժշտական աշխարհի ֆեմինիզմի թագուհի: Հատկանշական է նրա «Ով է ղեկավարում աշխարհը» երգը:

Եվ եզրափակում է ուելսացի երգչուհի Շառլոտա Չերչը, այս հորիզոնականին նա արժանացել է իր BBC հեռուստաալիքով կարդացած «Սեքսիզմը երաժշտական ինդուստրիայում» խորագրով խորաթափանց դասախոսության համար:

 

Դիտեք ֆեմինիստուհիների  թոփ տասնյակը .

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

Բեյոնսե: «Ես ամեն օր ասում եմ իմ աղջկան, որ նա կարող է նախագահ դառնալ»…/ վիդեո

 

Էմմա Ուոթսոնը կոչ արեց տղամարդկանց պայքարել գենդերային հավասարության համար

 

22-ամյա երգչուհին սեքսիստական երգը վերածել է ֆեմինիստական հիմնի

 

Շեր. «Ճի՛շտն ասա. սա կնոջ աշխարհ է»

 

Բիյոնսեն կոչ է անում տղամարդկանց պայքարել հանուն հավասարության/ տեսահոլովակ

 

Փինքն առաջարկում է լինել նախագահ կամ ֆուտբոլիստ, բայց ոչ հիմար աղջիկ…

 

Քրիստինա Ագիլերայի ինքնատիպ ֆեմինիզմի ակունքները / տեսահոլովակ

 

 

Դիտումների քանակը` 3470

Գլխավոր էջ