Հայտնի են Երևանի ավագանու ընտրությունների նախնական տվյալները, քաղաքապետ է մնում Տարոն Մարգարյանը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որոնց իշխող Հանրապետական կուսակցությունը հաղթել է, հետևապես Երևանի քաղաքապետ կմնա 2011-ից այդ պաշտոնը զբաղեցնող Տարոն Մարգարյանը :
ՀՀԿ-ի օգտին ձայն է տվել 240 036 ընտրող, կամ քվեարկության մասնակիցների 71.25%-ը:
«Ելք» դաշինքի օգտին քվեարկել է 70 731 մարդ, կամ ընտրւթյան մասնակիցների 21 % -ը:
«Երկիր Ծիրանի» կուսակցության օգտին արձանագրվել է 26 109 քվե, կամ քվեների 7.75%-ը:
Ըստ ԿԸՀ տվյալների, անճշտությունների գումային չափը՝ 46, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 8259:
Երևանում քվեարկելու իրավունք ունեցող 864 100 քաղաքացիներից ընտրություններին մասնացել են 345 065 -ը, այսինքն՝ ընտրողների 40%-ը։ Ընտրողների ամենաբարձր ակտիվությունն արձանագրվել է Ավանում՝ 52․75 %, ամենացածրը՝ Քանաքեռ-Զեյթունում՝ 33.23 %:
Համաձայն Ընտրական օրենսգրքի, Երևանի ավագանու անդամների մանդատները բաշխվում են այն կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների թեկնածուների ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են ընտրություններում կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի համապատասխանաբար առնվազն` կուսակցությունների դեպքում` 6 տոկոս, իսկ կուսակցությունների դաշինքների դեպքում` 8 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ: Սակայն եթե Երևանի ավագանու ընտրությանը մասնակցում է մինչև երեք կուսակցություն, կուսակցությունների դաշինք, ապա մանդատների բաշխմանը մասնակցում են բոլոր կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները, անկախ նրանից հաղթահարել են նրանք ընտրվելու շեմը թե ոչ:
Նծենք, որ յուրաքանչյուր քաղաքական ուժի կողմից ստացված մանդատների ստույգ թիվը ԿԸՀ-ն կհայտնի մեկ շաբաթից՝ ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակելու ժամանակ: Իսկ նախնական արդյունքներով Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կստանա 46 մանդատ, «Ելք» դաշինքը կստանա 14, իսկ «Երկիր ծիրանի» կուսակցությունը` 5 մանդատ:
Կարդացեք ՏԻՄ ընտրություններ-2017 խորագրի ներքո մեր կայքում.
Երևանի ավագանու կազմում կանանց ներկայացվածությունը կարող է 30 % լինել
«Ընտրական օրենսգիրքը չի արգելում անձանց մուտքը նախընտրական շտաբ», սակայն…
Հայտնի են Երևանի ավագանու ընտրությունների նախնական տվյալները, քաղաքապետ է մնում Տարոն Մարգարյանը
Զարուհի Փոստանջյանը փորձել է բացահայտել ընտրախախտումը՝ «ներխուժելով» Տարոն Մարգարյանի շտաբ
Քաղաքի արդար կառավարում. ինչքանո՞վ են դրան պատրաստ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը
Տրանսպորտի խնդիրը. երևանցիների կարծիքն ու թեկնածուների խոստումները
«Այս աղբը շուտով մեզ կուտի». Նուբարաշենի բնակիչների ձայնը լսելի չէ
«Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծումները նախընտրական ծրագրերում». քննարկում
Մանկապարտեզների հարցը. իրականություն եւ նախընտրական խոստումներ
Կանաչ տարածքները կազմում են Երևանի ընդամենը 3 %-ը…
Նարինե Թուխիկյան. « Քաղաքի տերը յուրաքանչյուր քաղաքացի պիտի լինի»…
Երևանն անվտանգ ու հարմարավետ չէ. մայրիկները բարձրաձայնում են խնդիրները
Դիտումների քանակը` 3155