Հայտնի են Երեւանի ավագանու կին անդամները. նրանք 10-ն են/ լրացված
Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրավիրած հերթական նիստում կազմվեց Երևանի ավագանու ընտրություններում Երևանի ավագանու անդամ ընտրվելու մասին արձանագրությունը: Դրա ներքո ստորագրեցին ԿԸՀ բոլոր անդամները:
Մինչ այդ ԿԸՀ ներկայացրած ինքնաբացարկի դիմումների հիման վրա ուժը կորցրած ճանաչվեցին «Բարև Երևան» դաշինքի մեկ, ԲՀԿ համամասնական ցուցակի 113, ՀՀԿ-ի` 21, թեկնածուների գրանցումները:
Արդյունքում պարզ դարձավ, որ կանանց համամասնությունը Երևանի ավագանու կազմում 15.4% է՝ ավագանու 65 անդամներից 10-ը կանայք են: Նշենք, որ ընտրությունների նախնանական տվյալներով արված հաշվարկի համաձայն՝ կանայք պետք է որ 13-ը լիներին եւ այդ դեպքում ավագանու կազմում կպահապանվեր Ընտրական օրենսգրքով ամրագրված 20 տոկոսանոց գենդերային քվոտան: Հիշեցնենք նաեւ, որ նախորդ ավագագանու կազմում 5 կին էր ընդգրկված` չորսը՝ ՀՀԿ խմբակցության կազմում, մեկը՝ ԲՀԿ-ի կազմում:
Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության 17 անդամներից 4-ը կանայք են ( 23.5%) ` Թամարա Պողոսյան, Իրինա Քոչարյան, Արմինե Գյուլզադյան, Էվելինա Խաչատրյան:
Ավագանիում «Բարև Երևան» դաշինքը կունենա մեկ կին անդամ (16.6%) ` ի դեմս Անահիտ Բախշյանի:
ՀՀԿ-ում 42 անդամներից 5-ն են կանայք (11.9%) ` Աստղիկ Գևորգյան, Աննա Ասատրյան, Նաիրա Նահապետյան, Նատալյա Լափաուրի, Ռոզա Սիրունյան:
Համաձայն ԿԸՀ որոշման` Երևանի ավագանու անդամներ են ընտրվել.
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից` Երևանի ավագանու 17 անդամ,
«Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից` Երևանի ավագանու 6 անդամ,
Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից` Երևանի ավագանու 42 անդամ:
Ավագանիում խմբակցությունների կազմերն այսպիսինն են`
Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից`
- Մարգարյան Տարոն Անդրանիկի
- Լպուտյան Սմբատ Գարեգինի
- Թոքմաջյան Հովհաննես Վաչեի
- Մուսայելյան Հովիկ Զավենի
- Գևորգյան Աստղիկ Արսենի
- Երնջակյան Արա Հարությունի
- Վարդազարյան Մարտին Ցոլակի
- Ազարյան Ենոք Ռուբենի
- Իգիթյան Լևոն Սուրենի
- Ասատրյան Աննա Գրիգորի
- Հովհաննիսյան Կամո Գեդեոնի
- Մինասյան Գրիգոր Արայի
- Թոխատյան Հրանտ Արամի
- Դովլաթյան Միքայել Ֆրունզեի
- Նահապետյան Նաիրա Միհրանի
- Դեմոյան Հայկ Անուշավանի
- Արեյան Կամո Առաքելի
- Լափաուրի Նատալյա Էլվանի
- Սեդրակյան Դավիթ Մհերի
- Շահինյան Համբարձում Արամայիսի
- Երեմյան Արմեն Լևոնի
- Մարության Հովհաննես Ռոբերտի
- Մանուկյան Վաչագան Վոլոդյայի
- Սիրունյան Ռոզա Վանյայի
- Մադաթյան Արման Էդուարդի
- Ներսիսյան Սուրեն Սաղաթելի
- Պետրոսյան Արթուր Պարույրի
- Գրիգորյան Կարեն Համիկի
- Մկրտչյան Սերգեյ Բորյայի
- Հայրապետյան Հայրապետ Արտավազդի
- Էքիզլարյան Հակոբ Միհրանի
- Թադևոսյան Մանասե Աշիկի
- Կետիկյան Արա Ժիրայրի
- Խաչատրյան Հակոբ Գրիգորի
- Սարգսյան Գրիգոր Մարտինի
- Աղաբաբյան Արամ Աշոտի
- Խաչատրյան Գևորգ Նորիկի
- Ասատրյան Սերգեյ Անդրանիկի
- Պապայան Աշոտ Հայկի
- Այվազյան Հրաչյա Աշոտի
- Ավետիսյան Մանվել Հովհաննեսի
- Ամոյան Արմեն Օվչիի
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից՝
- Պողոսյան Թամարա Հարությունի
- Պողոսյան Ջիվան Կրմիանի
- Սահակյան Արմեն Սերյոժայի
- Գրիգորյան Գրիգորի Գագիկի
- Եսայան Գուրգեն Մնացականի
- Միրզոյան Վահան Ալբերտի
- Մարտիրոսյան Ռադիկ Գարուշի
- Կճոյան Ռուբեն Նշանի
- Քոչարյան Իրինա Վալերիի
- Վարդանյան Հայկ Լևոնի
- Իոսիֆյան Դավիթ Արամի
- Բեգոյան Տիգրան Վարուժանի
- Իսախանյան Մարտիկ Բագրատի
- Գյոզալյան Ռաֆֆի Վրեժի
- Գյուլազյան Արմինե Գուրգենի
- Խաչատրյան Էվելինա Հարությունի
- Շառոյան Սամվել Խաչիկի
«Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից՝
- Մարտիրոսյան Արմեն Պավլիկի
- Բախշյան Անահիտ Ներսեսի
- Սաֆարյան Ստյոպա Սերյոժայի
- Բաղդասարյան Գագիկ Գուրգենի
- Գասպարյան Արթուր Մանուկի
- Սանասարյան Դավիթ Տարոնի
Հ. Կարապետյան
Կարդացեք թեմայի շուրջ .
Նախնական տվյալներով Երևանի ավագանու կազմում` կանայք 20 տոկոս են
Դիտումների քանակը` 6682