Հայաստանի կանայք կուսակցություններում և ՀԿ-ներում

 

Հայաստանում  հ/կ-ներն ավելի շատ են (շուրջ 3700),  քան` քաղաքական կուսակցությունները, չնայած դրան՝ հ/կ-ներում ընդգրկված են մեր հայրենակիցների  5,2 %-ը, իսկ քաղաքական կուսակցություններւմ 10, 7 %-ը:

Փաստորեն կուսակցականացվածությունը երկու  անգամ ավելի է, նշում է  «Կովկաս» հասարակագիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավար,  Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության  կայացման հարցերի  հանձնաժողովի  նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը:

 

 

 

Նրա խոսքով, մի փոքր մտահոգիչ թվեր են, քանի որ պետք է ենթադրել, որ մարդը քաղաքական ակտիվությունից առաջ պետք է նախ ակտիվություն դրսևորի հասարակական շարժման, հասարակական կազմակերպությունների շրջանում:

 

 

Երկրորդ խնդիրն, հավհաննիսյանի ներկայացմամբ այն է, որ ՀԿ-ները ավելի ֆեմինիզացված են, քան քաղաքական կուսակցությունները:  Կենտրոնի կողմից կատարված հետազոտությունը ցույց են տվել, որ հ/կ-ների  շարքային անդամների թվում` տղամարդիկ 30.3% են կազմում,  կանայք մոտ երկու անգամ գերազանցում են: Բայց երբ խոսքը վերաբերում է ղեկավար կազմին, ապա տղամարդիկ` 75%  են,  կանայք ՝ 25%:

 

 

Կուսակցություններում պատկերն այսպիսին է.  տղամարդիկ` 53, 4 % , իսկ կանայք` 46, 6% են կազմում:  Բայց արդեն ստորին ու միջին  ղեկավար կազմում տղամարդիկ` 90.1 %, կանայք` 9%, իսկ բարձրագույն ղեկավար կազմում կանանց թիվը գրեթե զրոյական է ` 1 %-ի չի կազմում:

 

 

Հ. Հ.

 

 

Կարդացեք  նաև   քննարկման այլ մանրամասներ  մեր կայքում.

 

«Կանանց կոնսոլիդացիայի խնդիր ունենք հայ հասարակությունում»/ վիդեո

Լարիսա Ալավերդյան. «Կանանց մուտքով է երկիրը փոխվելու»…

Լիլիթ Գալստյան. Մրցունակ, կիրթ կինը  ունակ չէ խաղալ Հայաստանում առկա քաղաքական խաղի կանոններով»:

Ինչու՞ են կանայք խուսափում քաղաքական պայքարից

Մարգարիտա Հակոբյան. «Գենդերային հավասարությունը սկսվում է հենց Ազգային ժողովում»/վիդեո

 

 

 

 

Դիտումների քանակը` 3640

Գլխավոր էջ