Հայկական սերիալներում տոտալ ագրեսիա է քարոզվում

Հայկական սերիալները ագրեսիան ներկայացնում են ոչ որպես ֆիլմի սյուժետային լուծում, այլ քարոզում են  որպես սոցիալական մշակույթ, եւ այդ իմաստով  դրանք  խիստ վտանգավոր են:   Նման կարծիք հայտնեց  լրագրողների հետ հանդիպմանը «Հեռուստաեթերի մաքրման պահանջ» ներկայացնող  հասարակական նախաձեռնություն խմբի անդամ, սոցիոլոգ Վահրամ Միրաքյանը:

 

Նա իր խոսքերը հիմնավորեց՝ ներկայացնելով   “Ագրեսիվ հեռուստատեսության հետևանքները” վեջերս լույս տեսած իր  աշխատությունը, որտեղ խոսվում է ագրեսիայի ձևավավորման հարցում հեռուստատեսության դերի մասին: Նրա ներկայացմամբ,  սերիալներում   ագրեսիայի քարոզչությունը  մեծ ազդեցություն ունի, և եթե կարճաժամկետ կոմերցիոն տեսանկյունից դրանք  օգուտ են տալիս, ապա ավելի երկարաժամկետ կտրվածքով շատ վնասակար են:

 

 

«Գիտականորեն ապացուցված է, որ սեռական բռնության տեսարանները հեռուստաեթերում ավելացնում են սեռական բռնությունների թիվը»,–ասաց նա։

 

 

Վահրամ Միրաքյանը նկատեց, որ սերիալներում առկա են ագրեսիայի գրեթե բոլոր տեսակները՝ ֆիզիկական ագրեսիա արական, իգական սեռերի մեջ, դաժան տեսարաններ, սթրեսային ընկճվածության տեսարաններ, բանավոր ագրեսիա հակառակ սեռի, կամ առանձին իգական ու արական սեռերի միջև և այլն:Մի խոսքով. Տոտալ ագրեսիա է:  Ըստ փորձագետի այս ամենը զգայական բթացում է առաջացնում այլոց ցավի նկատմամբ:

 

 

Նրա խոսքով, բացի ագրեսիայից սերիալներում առկա են նաև լեզվամտածողական խեղումներ, քրեական ենթամշակույթի քարոզ, նյութապաշտության դրսևորումներ: :

 

 

Միրաքյանի հավաստմամբ, գիտական աշխատանքները, որոնք տարվել են այդ ուղղությամբ դեռևս երկու տարի առաջ, ցույց են տվել, որ մեզ մոտ նոր սկսած քննարկումները արևմուտքում քսան–երեսուն տարի առաջ ստացել են իրենց լուծումները:  «Օրինակի համար, այն պարզունակ դիտարկումները, ըստ որոնց, օրինակ սերիալները ցուցադրվում են հասարակության պահանջով և այլն, արդեն շատ վաղուց գիտնակաները հերքել են»:

 

 

«Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի նախագահ Պավել Սարգսյանը, ով նույնպես նախաձեռնության անդամ է, նշեց, որ իրենց հիմնական խնդիրներից է հստակեցնել այս ոլորտի համար նախատեսված օրենքները։

 

 

Սարգսյանի համոզմամբ, պետք է օրենքով հեռուստաեթերի չափորոշիչներ մշակել, ինչպես նաև վերանայել վարչական իրավախախտումների մասին օրենքը, որովհետև այնտեղ ոչ մի կետով սահմանված չէ, թե օրինակ ի՞նչ պատիժ է սահմանվում, երբ վիրավորվում է ազգային արժանապատվությունը և այլն :

 

 

Հանդիպմանը ներկա Ժիրայր Դադասյանը (Հեռուստատեսության և Ռադիոյի Ազգային Հանձնաժողովի նախագահի տեղակալ) այն կարծիքին է, որ հեռուսատեսությունները պետք է իրենք իրենց ինքնակարգավորվեն և մշակեն իրենց ներքին օրենքները։

 

 

Կարդացեք նաեւ այս թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Որոշեք, որ կատեգորիային եք պատկանում»…

 

«64 կանանց կերպար եւ միայն մեկ կին, ում ոչ ոք չի ծեծում, նվաստացնում…»

 

 

 

 

Դիտումների քանակը` 4636

Գլխավոր էջ