Հայաստանում տարեկան չի ծնվում ավելի քան 1500 աղջիկ…


Հայաստանում կանայք շատ հաճախ մոռանում են իրենց մասին, անտեսում իրենց: Այս մասին «Հենարան» մամուլի  ակումբում  հրավիրված  ասուլիսին ասաց Առողջապահության  նախարարության մայրական և վերարտադրողական առողջությանպահպանման բաժնի   պետ Գայանե  Ավագյանը:

 

 

 

 

Իսկ Հայ-ամերիկյան  կենտրոնի  տնօրեն  Խաչանուշ  Հակոբյանը   դիմում է կոչով , որ հայ աղջիկները  հրաժարվեն  ծխելու  վատ սովորությունից , քանի  որ քաղաքակիրթ աշխարհը Ծխախոտի  նկատմամբ  ունի  արհամարհական վերաբերմունք  ու եթե այնտեղ որևէ մեկը ծխում  է արժանում  է բոլորի  պարսավանքին:

 

 

 

Գայանե Ավագյան ն էլ նկատում ,որ  90 –ական  թթ. սկսած  նկատվում  է ծնելիության  նվազում: «Ծնլիության նվազումն ամբողջ աշխարհի խնդիրն է, քանի որ այսօր մարդիկ ավելի շատ ցանկանում են լավ ապրուստ վաստակել` երեխաների համար լավ պայմաններ ապահովելու համար:   Հայաստանում  դա բնակչության վերարտադրման հարցը լուրջ վտանգի տակ է.  պտղաբերության գործակիցը 1.7  է, այնինչ  պետք  է լինի  2, որ սերունդը  կարողանա շարունակվել»:

 

 

 

Գայանե Ավագյանի խոսքով ընտանիքի ամրությունը երեխաներն են, եւ  յուրաքանչյուր երիտասարդ  պետք  է ունենա  երկու  և ավելի  երեխա: Սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ ազգաբնակչության վերարտադրողական վարքը փոխվել է.  նույնիսկ երկրորդ երեխա ունենալը շատերի համար հարցականի տակ է: Բացի այդ ծնողները ցանկանում են տարբեր սեռի երեխաներ ունենալ, սակայն այն չպետք է կատարվի անցանկալի սեռի պատճառով առողջ պտուղը  հեռացնելու եղանակով :

 

 

 

Գայանե Ավագյանը տեղեկացմամբ  տարեկան Հայաստանում 1500-ից ավել աղջիկ չի ծնվում: «2060թ-ին ավելի քան 70 հազ. աղջիկ ծնված չի լինի: Ընդհանրապես աշխարհում նորածին աղջիկների և տղաների հարաբերակցությունը պետք է կազմի 100-ը 104-105-ի, սա նորման է, սակայն Հայաստանում այդ հարաբերակցությունը կազմում է 100-ը 114-ի: Այս պահին 25-30 տարեկան տղաների ու աղջիկների քանակը հավասարված է, սակայն մոտ 20 տարի մենք կարող է դեմոգրաֆիական լուրջ խնդիր ունենանք՝ կպակասեն մայրերը»,-ասաց նա:

 

 

 

Մասնագետը նշեց հայ ծնողների կողմից տղա երեխա ունենալու հիմնական պատճառները: Նա նշեց, որ հետազոտությունները  ցույց են  տվել, որ պատճառներից առաջին տեղում է՝  մեր հասարակության մեջ տղայի գերապատվությունը ընտանիքում և հասարակության մեջ։ Պատճառներից են նաև քիչ թվով երեխա ունենալու ցանկությունը և ուլտրաձայնային սարքերով հետազոտությունների հնարավորությունը:

 

 

 

Գայանե Ավագյանը նշեց, որ աբորտներից խուսափելու միջոցներից մեկը կարող է լինել՝ մինչև 20-22  շաբաթական  հղիություն  սեռի  մասին  ինֆորմացիա  չհայտնելը,  սակայն դրա համար որևէ օրենսդրական նորմ չկա:Ի դեպ, նախարարությունը քննարկում է այն հարցը, թե որքանով  արդյունավետ կլինի, եթե  երեխայի  ծնողներին  մինչև հղիության  երեք ամիսը  չասեն երեխայի  սեռը:

 

 

 

Հիշեցնենք, որ   կանանց մեկ ամսյակի առթիվ  ԱՆ  իրականցնում  էր  անվճար հետազոտությունների  ակցիա:  Հայ-ամերիկյան  առողջության  պահպանման  կենտրոնի ծառայություններից օգտվողների մասին  Խաչանուշ Հակոբյանն ասաց. ,Միամսյակի ընթացքում  հետազոտվելէ  457 մարդ, որից 50-ի մոտ կասկածներ են   հայտնաբերել, որոնց  հրավիրել  են  կենտրոն, և, ցավոք,  նրանցից  երեսուներեքի մոտ հայտնաբերել են կրծքի քաղցկեղ: Այսինքն` այս միամսյակի  ընթացքում  այն կանայք,   ովքեր  ստուգվեցին,  օգնեցին բժիշկներին շուտ  հայտնաբերել  խնդիրն ու փրկել իրենց  կյանքըե,  – եզրափակեց Խաչանուշ Հակոբյանը:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Մարդկության մայրամուտը սկիզբ կառնի, երբ երկրի վրա «վերջանան» կանայք …

 

Պե՞տք է արդյոք ծնողներն իրավունք ունենան ընտրելու իրենց երեխայի սեռը

 

Սելեկտիվ աբորտները խտրականության դրսևորում են և պետք է արգելվեն

 

Բագրատյանն անդրադարձավ գենդերցիդին…

 

Վիգեն Սարգսյան.«Սեռով պայմանավորված աբորտները ` պարզապես խայտարակություն են մեր ազգի համար»…

 

Գարիկ Հայրապետյան. «Սելեկտիվ աբորտների հիմքում՝ գենդերային անհավասարությունն է»

 

Ինչու՞ ենք գերադասում ընդամենը մեկ-երկու երեխա ունենալ

 

Դ-ր Գիլմոտո. «Հայաստանը մինչև 2060-ը կկորցնի գրեթե 93 հազար պոտենցիալ ապագա մայր»

 

«Կորսված հավասարակշռություն. արու զավակի նախընտրությունը Հայաստանում»

 

Ոչինչ չի եղել, ուղղակի մի Լիլիթիկով պակաս կծնվի Հայաստանում…

 

Աբորտը ՝ մարդասպանություն է, բայց օրենքով դրա արգելումը խնդիր չի լուծում

 

Յուրաքանչյուր տարի կորցնում ենք մոտ 1400 պոտենցիալ մայր

 

«Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» զեկույց

 

 

Դիտումների քանակը` 3450

Գլխավոր էջ