Հայաստանն ընդունել է շուրջ 22 հազար փախստականներ Սիրիայից

Հունիսի 20-ին նշվում է Փախստականների համաշխարհային օրը: Վերջին տարիներին այն հատկապես կարևորվում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխարհի տարբեր կետերում պատերազմների ու բռնությունների հետևանքներով մարդկանց հոսքն այլ երկրներ շարունակվում է:

 

 

Պաշտոնական տվյալներով՝ աշխարհում փախստականների ընդհանուր թիվը 65.6 մլն է,նրանց 51%-ը՝ երեխաներ:

 

Փախստականների 55%-ը երեք երկներից են՝ Սիրիա՝ 5,5 մլն, Աֆղանստան՝ 2,5 մլն, Հարավային Սուդան՝ 1,4 մլն:

 

Ամենաշատ թվով փախստականների ընդունել է Թուրքիան՝ 2,9 մլն մարդ, այնուհետ՝ Պակիստանը՝ 1,4 մլն, Լիբանանը՝ 1 մլն, Իրանը՝ 979,400 , Ուգանդան՝ 940,800, Եթովպիան՝ 791,600:

 

 

Ուղղակիորեն կապված չլինելով հակամարտող կողմերից և ոչ մեկի հետ, չենք կարող անտեսել, որ Հայաստան աշխարհի փոքրիկ մասը լինելով՝փախստականների օրեցօր աճող թիվը չի կարող իր ազդեցությունը չունենալ նաև մեզ վրա:

 

 

Սիրիայում պատերազմի  սկզբից  հետո Հայաստանն ընդունել է շուրջ 22.000 փախստականի, հիմնականում՝էթնիկ հայերի: Նրանց մի մասը որոշ ժամանակ անց ինքնակամորոշել է հետ գնալՍիրիա, մյուս մասը հեռացել է 3-րդ երկիր, շուրջ15.000-ը որոշել՝ պետք է շարունակի ապրել Հայաստանում: Սա են վկայում պաշտոնական տվյալները:

 

Սիրիահայերի ներհոսքը Հայաստան նոր գույն ու մշակույթ հաղորդեց հատկապես մեր երկրին: Հատկապես  Երևանի փողոցներով քայլելիս հաճախ կարելի է հանդիպել սիրիահայերի կողմից հիմնված ռեստորանների, վարսավիրանոցների, խանութների,  անուշեղենի, կոշկեղենի յուրօրինակ տեսականու:

 

-Հայաստանը տնտեսապես բարդ երկիր է, սակայն այն բավականին անվտանգէ, ինչը շատ փախստականների այստեղ է պահում,- նկատում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն  հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը:

 

 

 

Գրասենյակն զբաղվում է փախստականների ինտեգրման, կենսակերպի ձևավորման աշխատանքներով, գործընկեր կազմակերպություններն էլ աջակցում են սոցիալական կարիքների հարցերում: Հաջողված դեպքերը շատ են, նկատում էՔրիստոֆԲիրվիրթը, փախստականների մեծ մասն արագ ինտերգրվում է հայաստանյան միջավայրում, սակայն չպետք է անտեսել նաև այնպիսի ընտանիքներին, որոնց ինտեգրումը տարբեր պատճառներով  դանդաղում է (ինչպես, օրինակ, ընտանիքում հաշմանդամություն ունեցող անձանց, ծերերի,ուսումը կիսատ թողած երիտասարդների առկայության դեպքում):

 

Հայաստանը հյուրընկալել է նաև փոքրաթիվ փախստականների րաքից, Իրանից, Ուկրաինայից, Աֆրիկայի և Ասիայի երկրներից: Նրանց ինտեգրումը հայաստանյան միջավայրում ավելի դանդաղ է տեղի ունենում:

 

-Պատճառն այն է, որ հայերի փորձը՝ շփվելու աֆրիկացիների հետ, շատ քիչ է,- նշում է  Քրիստոֆ Բիրվիրթը ու հավելում,- փախստականների պաշտպանությունը պետք է զերծ լինի տեղահանված բնակչության հանդեպ էթնիկ ծագման և կրոնական խտրականության որևէ տարրից:

 

2016թ.-ին ԼՂ հակամարտության սրման հետևանքով շուրջ 2000 մարդ տեղափոխվեց Հայաստան, հիմնականում՝ կանայք, երեխաներ ու ծերեր: Նրանց մեծ մասը ժամանակավոր բնակություն հաստատեցին բարեկամների տներում: 2016-ի վերջի դրությամբ  573 թալիշցի շարունակում է մնալ տեղահանված:

 

-Փախստականների պաշտպանությունն ու ինտեգրումը միայն իշխանությունների խնդիրը չէ, հասարակության յուրաքանչյուր անդամ կարող է նպաստել փախստականների՝ նոր միջավայրում հարմարվելուն: Որովհետև 1 ընտանքի քայքայումն անգամ րափազանց մեծ կորուստ է,- հունիսի 20-ին լրագրողների հետ հադիպումն այսպես է եզրափակում ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը:

 

Տաթևիկ Սարգսյան

 

Դիտումների քանակը` 3977

Գլխավոր էջ