Հայաստանի բնակչության 60 տոկոսը ստանում է օրական 2100 կալ ցածր սնունդ
Չնայած Հայաստանում աղքատ է բնակչության 32 տոկոսը, սակայն 60 տոկոսը սպառում է 2100 կալ ցածր սննդամթերք, այսինքն թերսնվում է: Թերսնվող բնակչության մասնaբաժնում հատկապես բարձր է երեքից ավել երեխաներ ունեցող ընտանիքների թիվը:
Մեր երկրում նվազագույն պարենային զամբյուղի արժեքը մեկ շնչի հաշվով, կազմում է 32 հազար 727.5 դրամ՝ ամսական կտրվածքով, Նշենք, որ նվազագույն պարենային զամբյուղը իրենց ներկայացնում է 11 տեսակ սննդամթերքի նվազագույն չափաբաժինը, որն անհրաժեշտ է չափահաս մարդու օրգանիզմին։ Պարենային զամբյուղի էներգետիկ արժեքը օրական կտրվածքով կազմում է 2412.1 կկալ։
2013 թ. աղքատության վերին գիծը կազմել է 39 հազար 193 դրամ, իսկ աղքատության ստորին գիծը ՝ 32 հազար 318 դրամ: Ամսական այս գումարից ավելի քիչ եկամուտ ունեցողները համարվում են «շատ աղքատ»: Այդպիսիք, ըստ ԱՎԾ-ի, կազմում են բնակչության 13.3%-ը:
Բնակչության 2.7%-ը համարվում է ծայրահեղ աղքատ, քանի որ նրանց ամսական եկամուտն ավելի քիչ է, քան պարենային աղքատության գիծը, որը 2013 թ. կազմել է 22 հազար 993 դրամ: Այս դեպքում մարդիկ համարվում են «թերսնվող»` կիսաքաղց:
Պարենային զամբյուղի հիման վրա հաշվարկվում է նաև սպառողական զամբյուղ, որը սննդամթերքից բացի ներառում է անհրաժեշտ նվազագույն այլ ծախսերը (հագուստ, կոմունալ վճարներ և այլն)։ Սննդամթերքի մասնաբաժինը կազմում է «զամբյուղի» արժեքի 56.5%-ը, իսկ ոչ մթերային ապրանքներն ու ծառայություններինը՝ 43.5%: Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը ամսական կտրվածքով կազմել է 57927.6 դրամ։ Նվազագույն ամսական աշխատավարձը Հայաստանում 50 հազար է:
Ի դեպ, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալներով մեկ տարվա ընթացքում՝ 2015թ. ապրիլին 2014թ. ապրիլի համեմատ հացամթերքի գինը 7.3%-ով աճել է: Նշենք, որ բնակչության մասնաբաժինը, որոնց սննդակարգի 70 %-ից ավելին բաժին է ընկնում հացամթերքին և կարտոֆիլին 20 տոկոս է:
Մեկ տարվա կտրվածքով մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 6.9% գնաճ, կաթնամթերքի գինն աճել է 7.8%-ով, մրգի ապրանքախմբում գրանցվել է 23.7% , իսկ հրուշակեղենի ապրանքախմբում՝ 17.5% գնաճ:
Հայաստանում նվազագույն աշխատավարձը կազմում է 50.000 դրամ
Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը՝ 56,214.9 դրամ:
Պարենային զամբյուղի արժեքը կազմել է ամսական 31,759.8 դրամ,
Մեկ ընտանիքին վճարվող ամսական միջին նպաստի չափը, դրամ 31,350 դրամ :
Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Ինչպե՞ս բացառել մանկապարտեզներում երեխաների թունավորման դեպքերը
Դիտումների քանակը` 5666