Համայնքային ծառայողների կեսից ավելին կանայք են. Վաչե Տերտերյան
Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը համոզված է՝ Հայաստանում կանանց մասնակցությունը տեղական ինքնակառավարման մարմիններում կարևոր տեղ է գրավում: Իսկ վերջերս կայացած ՀՀ վարչապետի՝ «Լավագույն համայնք՝ գենդերային հարցերի լուծման ուղղությամբ» 2013 –ի մրցանակաբաշխությունը, նրա կարծիքով, ևս մի առիթ էր կարևորելու կանանց մասնակցությունը կառավարման գործընթացներին: Հիշեցնենք, որ համայնքային կառավարման ոլորտում գենդերային հավասակշռությունը լավագույնս ապահովելու համար մրցանակների էրն արժանացել 18 համայնքներ Հայաստանի տարբեր մարզերից: Մանրամասներին կարելի է ծանոթանալ տեղեկանքում:
« Մեր համայնքային ծառայողների և համայնքային ենթակառուցվածնքներում աշխատող մարդկանց կեսից ավելին կանայք են, ցավոք, նույն բանը չի կարելի ասել ղեկավար պաշտոններում, ավագանիներում ընդգրկված կանանց մասին»,- ասաց WomenNet.am-ի հետ զրույցում տարածքային կառավարման փոխնախարարը:
Նրա խոսքով, վերջին ընտրություններում մի փոքր առաջընթաց ունեցանք, առայժմ՝ զուտ մրցակցության առումով. «Շատ կանայք իրենց թեկնածությունն առաջադրել էին ավագանու և համայնքի ղեկավարների ընտրություններում»: Ինչ վերաբերվում է արձանագրված արդյունքներին, ապա Վաչե Տերտերյանի հավաստիացմամբ՝ կառավարման գործընթացներում կանանց ներգրավվածության մեծացմանն ուղղված քայլերը աստիճանաբար կբարելավեն առկա իրավիճակը:
«Վստահ եմ, որ նախարարության ծրագրերով, որոնք համայնքներում իրականացվում են միջազգային կազմակերպությունների հետ համատեղ, մենք կկարողանանք փոխել իրավիճակը և վստահաբար խոսել ոչ միայն համայնքային ծառայության ոլորտում կանանց ներգրավվածության մեծացման մասին, այլև ղեկավար պաշտոններում»:
Եզրափակելով մեր զրույցը Վաչե Տերտերյանն նկատեց, որ կանայք հինալի ղեկավար են, շատ դեպքերում ավելի հետևողական ու նպատակասլաց, քան տղամարդիկ, բացի այս, փոխնախարարի խոսքով, կանանց հետ աշխատելն է հաճելի:
Մարիաննա Ղահրամանյան
Կարդացեք նաև այս թեմայի շուրջ մեր կայքում.
«Նրանք հավասարություն չեն խնդրում, այլ հաստատում են այն իրենց աշխատանքով»
Լավագույն կին գործարարները ստացան կառավարության մրցանակները
Դիտումների քանակը` 6716