Ցուցակների ամենաբազմազավակ «թոփ10»-ը
Aravot.am-ը ներկայացնում է ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունների համամասնական ցուցակների ամենաբազմազավակ թոփ-տասնյակը:
Aravot.am-ի հարցումներով, առաջին բազմազավակ տասնյակը գլխավորում է «Ժառանգություն» կուսակցությունը: Նրա ցուցակի առաջին տասը տեղեր զբաղեցնող թեկնածուներն ընդհանուր հաշվով ունեն 25 երեխա:
Նրան հաջորդում է ԲՀԿ-ն՝ 24 երեխա: ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, ՀՀԿ-ի առաջին տասնյակի թեկնածուներն ունեն 22, Դեմկուսը՝ 19 եւ ՕԵԿ-ի առաջին տասնյակի թեկնածուները՝ 15 երեխա:
Մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել միայն ՀԿԿ-ի եւ «Միավորված հայեր» կուսակցությունների տվյալները, գրում է Aravot.am-ը: Այս կուսակցություններում մեր հարցին որեւէ մեկը չկարողացավ հստակ պատասխան տալ:
Վերը նշված հինգ քաղաքական ուժերի համամասնական ցուցակի առաջին տասնյակում ամենաբազմազավակ թեկնածուն ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է. նա ունի 6 երեխա:
«Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ու այդ ցուցակում 6-րդ հորիզոնականը զբաղեցնող փորձագետ Թեւան Պողոսյանն ունեն հինգական երեխա:
Չորս երեխա ունեն ՀՀԿ-ական՝ Տարոն Մարգարյանն ու «Ժառանգության» ներկայացուցիչ` Զարուհի Փոստանջյանը:
Դիտումների քանակը` 4415