Կոտրել կարծրաիպերը. Bratz տիկնիկները նշանավոր կանանց տեսքով
Կանադացի նկարչուհի Վենդի Ցաոն վերափոխում է Bratz տիկնիկների տեսքը ՝ նմանակելով նրանց երևելի կանանց, ովքեր փոխել են աշխարհը: Ինչպես հայտնում է The Huffington Post UK-ը, նա իր Mighty Dolls/ Հզոր տիկնիկներ նախագծի շրջանակում ստեղծվել են իրավապաշտպան, նոբելյան մրցանակակիր Մալալա Յուսուֆզայի ու գրող Ջոան Ռոուլինգի նման նշանավոր կանանց տիկնիկային «նմանակները»:
Ցաոն պատմել է, որ իրեն ոգեշնչել են Սոնի Սինգհի Tree House տիկնիկները (Սինգհը պոպուլյար տիկնիկների վրայից ջնջում է շպարը, որպեսզի նրանք ավելի բնական տեսք ունենան): Bratz տիկնիկները նման վերափոխման կարիք վաղուց ունեին, գրում է պարբերականը:
Նկարչուհու խոսքով, ինքն իրոք հիանում է Mighty Dolls նախագծում ներկայացված կանանցով, նրանց արարքներով կամ էլ ձեռքբերումներով: «Հենց այդ կանայք պետք է լինեն դերակատարային մոդելներ՝ Disney-ի կամ Հոլլիվուդյան պերսոնաժների փոխարեն կամ էլ դրանց հետ միասին»,- շեշտել է Ցաօն: «Մենք պետք է երեխաներին ցույց տանք, որ այդ հրաշալի կանայք նույնպես ժամանակին երեխաներ են եղել: Եվ որ նման ներուժ բոլորն ունեն»,- հավելել է նա:
Նախագծում նաև ներկայացված են ՄԱԿ –ի խաղաղության դեսպան ու պրիմատոլոգ Ջեյն Գուդոլը, մոդել, գրող ու ակտիվիստ Վարիս Դիրին, առաջին կանադուհի տիեզերագնաց Ռոբերտա Բոնդարը:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Ի՞նչն է ստիպում մարդկանց դիմել պլաստիկ վիրաբույժին
Կոտրել կարծրաիպերը. Bratz տիկնիկները նշանավոր կանանց տեսքով
Barbie-ի գովազդում առաջին անգամ տղա է նկարահանվել
Փրկե՛ք ձեր դուստրերին/ տեսահոլովակ
Գեղեցկության իդեալները. հարափոփոխ, ինչպես աշխարհը
Գեղեցկությունը զոհեր է պահանջում
Ինչպե՞ս փրկել հայուհիներին գեղեցկության կարծրատիպերից
Դիտումների քանակը` 2702