Գավառում կնոջ ծեծի արդյունքում ամուսինը հայտնվել է հիվանդանոցում, իսկ կինը` ոստիկանությունում

Տանը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում՝  24-ամյա Անժելա Ղարիբյանը մուտքի դռան կոտրված ապակու բեկորով հարվածներ է հասցրել ամուսնուն` 32-ամյա Գագիկ Մանուկյանը եւ պատճառել  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին է հայտնում  News.am- ը ՝ հղում կատարելով  ՀՀ ոստիկանության Գավառի բաժնից ստացված տեղեկատվության վրա:

 

Ըստ այդմ, ամուսինը կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսի եւ որովայնի ձախ կեսի առաջնային մակերեսի կտրած վերքեր, փակեղի եւ մկանների վնասում  ախտորոշմամբ  բուժօգնության է տեղափոխվել Գավառի հիվանդանոց, իսկ Անժելան ներկայացվել է ոստիկանության բաժին: Անժելայի ձախ աչքի մասում առկա են եղել կապտուկներ:

 

Ամուսիններին տրվել է  դատաբժշկի ուղեգրեր: Կատարվում է հետաքննություն:

Դիտումների քանակը` 3855

Գլխավոր էջ