Կյանքից հեռացավ լրագրող Նաիրա Մամիկոնյանը
Womennet.am-ը ցավակցություն է հայտնում է «Առավոտ» օրաթերթի խմբագրակազմին՝ թերթի առաջատար լրագրող աիրա Մամիկոնյանի անժամանակ մահվան կապակցությամբ:
Լրագրողական հանրությունը կորցրեց ազնիվ ու սկզբունքային, իր գործի նվիրյալ պրոֆեսիոնալի: Նա լուսավոր անձնավորություն էր, ում համարձակությունը, եռանդն ու կենսախնդությունը հիացմունք էին առաջացնում բոլորի մոտ: Նա վայելում էր իր գործընկերների մեծ սերն եւ ընթերցողների վստահությունն ու հարգանքը:
Մեծ ցավ ենք ապրում Նաիրայի կորստի համար նրա հարազատների, բարեկամների ու ընկերների հետ միասին:
Դիտումների քանակը` 3108