Կին վարորդների օր . hամատեղ նախաձեռնություն GG-ի և ՄԱԿ-ի միջև
ggTaxi-ն և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը մեկնարկում են հանրային նախաձեռնություն, հայտարարելով Կին վարորդների օր` խրախուսելու կանանց ներգրավումն այն ոլորտներում, որոնք ավանդաբար պատկանում են տղամարդկանց։
Նախաձեռնությունը կազմակերպվում է գլոբալ քարոզարշավի՝ Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16 օրյակի շրջանակներում, որն ամեն տարի անցկացվում է նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը։
Նախաձեռնությունում մասնակցելու համար կարող եք գրանցվել ԱՅՍՏԵՂ մինչև նոյեմբերի 20-ը։ Միջոցառումից մի քանի օր առաջ կկազմակերպվի հատուկ հանդիպում՝ մասնակից վարորդներին միջոցառման օրվան նախապատրաստելու համար։
Աղբյուրը՝ UN .am
Դիտումների քանակը` 2845