Նրանք հասարակական կարգ են պահպանում Երեւանի փողոցներում/ վիդեո
Դեռ ամառվա սկզբից Երեւանի կենտրոնական փողոցներում նոր հանդերձանքով, նոր գործառույթներով ու բոլորովին նոր կեպարով երիտասարդ ոստիկաններ են անցել ծառայության: Նրանք ոստիկանության նոր պարեկապահակային ծառայության աշխատակիցներն են: Նրանց մեջ նաեւ կանայք կան,՝ 61 աշխատակիցից 30 տոկոսը կանայք են:
Նրանք հասարակական կարգի պահպանման եւ անվտանգության ապահովման նոր մոտեցմամբ են ներկայանում երեւանաբնակներին ու հյուրերին:
Նրանց գործառույթների մեջ մտնում է բոլոր ոստիկանների նման հասարակական կարգի ապահովումը, անվտանգության պահպանումը, սերտ եւ բերեկիրթ հաղորդակցությունը քաղաքացիների հետ, առաջին բուժօգնության ցուցաբերումը, զբողաշրջիկների հետ անգլերեն շփումը: Այնպես որ ծառայության աշխատակիցներին բնորոշ է առաջին հերթին հաղորդակցվելու կարողությունը, ինչպես նաեւ օտար լեզվի իմացությունը:
Ոստիկանությունում նշում են, որ քաղաքացիները տարբերակում չեն դնում կին, թե տղամարդ, ոստիկանը մնում է ոստիկան, սակայն հաճախ կին ոստիկանները մարդկանց մոտ ավելի բարի տպավորություն են թողնում:
Ներկայում պարեկապահակային ծառայությունն ունի Առաջիկայում նախատեսվում է ավելացնել ոչ միայն աշխատակիցների թիվը, այլեւ այն վարչական շրջաններինը, որտեղ նրանք կապահովեն քաղաքացիների անվտանգությունը:
Դիտումների քանակը` 16199