«Կին նորարարներ». լույս է տեսել մեր թերթի հատուկ համարը

Լույս է տեսել  «Կինը և քաղաքականությունը» թերթի նոր համարը, որը նվիրված է  «Կին նորարարներ» թեմային :  Համարում ներառված նյութերը  պատմում են այն կանանց մասին, ովքեր իրենց նորարար գաղափարներով և օրինակով փոփոխություններ են բերում հասարակության, համայնքի և երկրի կյանքում:

 

Այս համարում  տեղ է գտել նաև WomenNet.am կայքի կողմից  հայտարարված «Հայ կին նորարարների թոփ տասնյակ» լրագրողական նյութերի մի մասը: Մրցույթի արդյունքները և լավագույն 10 աշխատանքնեը հայտնի կդառնան  մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի կունենա մայիսին:  

 

Համարը պատրաստվել է Lush Charity Pot  բարեգործական նախաձեռնության աջակցությամբ`  WomenNet.am-ի «Կին նորարարներ» քարոզարշավի շրջանակում:

 

Նոր համարը  կարող եք կարդալ  հայերեն ու անգլերեն  այստեղ.

 

https://archive.womennet.amwp-content/uploads/2018/04/WP_April2018-arm.pdf

 

https://archive.womennet.amwp-content/uploads/2018/04/WP-April2018-eng.pdf

Դիտումների քանակը` 2922

Գլխավոր էջ