Կին միգրանտների և փախստականների կարիքնեը հաճախ անտեսված են մնում
Այսօր աշխարհում հաշվվում է շուրջ 244 միլիոն միգրանտներ և ավելի քան 65 միլիոն տեղահանված անձինք: Նրանցից կեսը կանայք են, ում կարիքները հաճախ անտեսվում են միգրանտներին և փախստականներին պաշտպանելու և աջակցելու կոչված քաղաքականություններում: Մինչդեռ կանայք հաճախ առաջին արձագանքողներն են ճգնաժամին, և թե գաղթի ճանապարհներին, թե փախստականների ճամբարներում, թե իրենց երկրներում, նրանք մեծ ու կարևոր դեր են խաղում իրենց համայնքների պահպանման և վերակառուցման գործում:
UN Women –ը փաստեր և թվեր է ներկայացնում թեմայի առնչությամբ.
- 2000- 2015 տարիների ընթացքում միջազգային միգրանտների թիվը մեծացել է 41 տոկոսով՝ հասնելով 244 միլիոնի, նրանց գրեթե կեսը կանայք են:
- Աշխարհում յուրաքանչյուր վեցերորդ տնային աշխատողը միջազգային միգրանտ է, և կանայք կազմում են նրանց 73,4%:
- Մինչդեռ միայն 22 երկրներ են վավերացրել Տնային աշխատողների մասին Կոնվենցիան, որը ճանաչում է կին տնային աշխատողների խոցելիությունը և պաշտպանում է բոլոր միգրանտ կանանց:
- Այսօր աշխարհի փախստականների 50%-ը կանայք և աղջիկներ են: Մինչդեռ ՄԱԿ-ի միջգերատեսչական ծրագրերի միայն 4 տոկոսն են ուղղված կանանց և աղջիկներին և խոցելի պետություններին տրամադրվող ամբողջ ֆինանսավորման միայն 0,4 տոկոսն է հատկացվել կանանց հարցերով զբաղվող նախարարություններին և կանանց խմբերին ( 2012- 2013 թթ):
- ՄԱԿ-ի զեկույցների համաձայն, այն մայրական մահացությունների 60%, որոնք հնարավոր է կանխել, տեղի է ունենում մարդասիրական աջակցության կարիք ունեցող կետերում և յուրաքանչոյւր հինգերորդ տեղահանված կամ փախստական կին ենթարկվում է սեռական բռնության:
- Ներքին տեղահանվածների մասին ընթացիկ տվյալները վկայում են, որ կանանց թիվը գերազանցում է տղամարդկանց թվին, և նրանք ավելի շատ դժվարությունների են բախվում:
- Կանանց որոշումներ կայացնելու գործընթացներում ներգրավելով և նրանց կարիքները քաղաքականությունների մեջ ներառելով կարելի է մեղմել միգրանտների և փախստականների գլոբալ ճգնաժամը:
Նշենք, որ սեպտեմբերի 19-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակներում կայայացած Փախստռականների և միգրանտների խնդրին նվիրված բարձր մակարդակի գագաթաժողովում պետությունների և կառավարությունների ղեկակավարները Նյու Յորքյան հռչայագիր ընդունեցին ՝ միասնական պարտավորություններ վերցնելով միլիոնավոր փախստականների և միգրանտների պաշտպանությունը ապահովելու շուրջ: Գագաթաժողովի ընթացքում աշխարհի առաջնորդները պարտավորվեցին գտնել ավելի կանխատեսելի և արդարացի ուղիներ փախստականների և միգրանտների աննախադեպ մեծ թվով շարժումներին արձագանքելու համար՝ պատասխանաըվության բաշխման միջոցով:
Գլոբալ պարտավորությունները ներառում են կանանց և աղջիկների առաջխաղացումը և մարդու իրավունքների պաշտպանությունը, կանանց և աղջիկների կարիքների հաշվառումը, շեշտադրում նրանց ձայնը լսելի դարձնելու անհրաժեշտությունը:
Հիշեցնենք,որ գագագթաշողովի նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին հանձնեցին խորհրդանշական #WithRefugees (#ՓախստականներիԿողքին) պետիցիան, որը 1,2 մն. Մարդ է ստորագրել այս պահին: #WithRefugees հեշթեգով խնդրագրի ստորագրումը մեկնարկել էր այս տարվա հունիսին ՄԱԿ- ի Փախստակաների հարցերով Գերագույն հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ: Ստորագրահավաքը կոչ է անում 193 պետություններին ապահովել փախստական երեխաների համար կրթություն ստանալու, ինչպես նաև բոլոր փախստականներին աշխատելու, անվտանգության մեջ ապրելու հնարավորությունները:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Իսկ Դուք կանգնա՞ծ եք Փախստականների կողքին / տեսահոլովակ
Ավելի քան 1.2 մլն մարդ է ստորագրել #WithRefugees համերաշխության պետիցիան
«Ճգնաժամի եւ նոր կյանքի մաքառման հինգ տարին»
« Նրանք փոխըմբռնման, համերաշխության և աջակցության կարիք ունեն »… / տեսանյութեր
«Աշխարհը չի կարող պասիվորեն հետևել՝ ասես թե անկարևոր կյանքեր են կորսվում…»
Փախստականի համաշխարհային օրվա ուղերձները
Դիտումների քանակը` 2528