Կին դեսպանների թիվն ավելացավ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ մայիսի 17-ի հրամանագրով Վիկտորիա Բաղդասարյանը նշանակվել է Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Հռոմ):
ԱԳՆհրապարակած տվյալների համաձայն, Վիկտորիա Բաղդասարյանը ծնվել է 1976թ. սեպտեմբերի 22-ին: Նորանշանակ դեսպանըսովորել է Վենետիկի Մուրադ Ռաֆայելյան վարժարանում (1994 թ.), Լոնդոնի առևտրի և արդյունաբերության պալատում (1996 թ.), Սորբոնի համալսարանում՝ բիզնեսի իրավունք/միջազգային իրավունք մասնագիտացմամբ (2000թ.), Վերսալի փաստաբանների դպրոցում (2002թ.):
2000-2005 թթ. որպես փաստաբան աշխատել է Deloitte & Touche ընկերությունում: 2006-2016 թթ. Accor խմբում (ներկայում՝ Edenred) զբաղեցրել է միջազգային զարգացման տնօրենի պաշտոնը: Տիրապետում է իտալերեն, ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներին: Ֆրանսիայում հայ իրավաբանների միության անդամ է:
Վիկտորիա Բաղդասարյանը չորրորդ կին դեսպանն է: ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից WomenNet.am-ին հայտնեցին, որ Հայաստանի հանրապետությունն արտերկրում ունի մոտ 60 դիվանագիտական ներկայացուցչություններ (90 երկրներում) ու այս պահին կին դեսպաններ են նշանակված Նիդերլանդներում, Վիետնամում և Ինդոնեզիայում:
- Ձյունիկ Աղաջանյանը Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել 2011 թ. փետրվարի 8-ին, մինչ այդ՝ 2010-2011 թթ. ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի խորհրդական 0 թթ. ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ, 2007-2011 թթ. Կանանց հարցերով խորհրդի անդամ, Գենդերային բռնության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովի անդամ, ՀՀ-ում մարդականց շահագործման (թրաֆիկինգի) հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի ղեկավար: Նա ամուսնացած չէ:
- Ռաիսա Վարդանյանը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել ՀՀ Նախագահի 2013 թ. հուլիսի 16-ի հրամանագրով: Նա Քաղաքական գիտությունների թեկնածու: Հակամարտությունների կարգավորման և միջազգային հարաբերությունների շուրջ մի շարք գիտական աշխատությունների հեղինակ է: Զեկույցներով հանդես է եկել բազմաթիվ միջազգային համաժողովներում: Երկու որդի ունի:
- Աննա Աղաջանյանը Ինդոնեզիայում արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել ՀՀ նախագահի՝ 2013 թվականի դեկտեմբերի 11-ի հրամանագրով: Ամուսնացած է: Մոտ երկու ամիս առաջ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Աննա Աղաջանյանը, համատեղության կարգով, նշանակվել է Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը’ Ջակարտա):
Կին դիվանագետներից առավել հարուստ ճանապարհ էր անցել Կարինե Ղազինյանը: Նա հակարծամահ եղավ 2012 դեկտեմբերի 6-ին: Կ. Ղազինյանը որպես արտակարգ և լիազոր դեսպան աշխատել է Ռումինիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում, Իռլանդիայում:
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 2964