Կանանց 77 %-ը աշխարհում ուզում է աշխատել, տղամարդկանց 66 %-ը սատարում են նրանց այդ հարցում. զեկույց
Աշխատանքի միջազգայիրն կազմակերպության և Գելլապի ինստիտուտի կողմից այս տարվա մարտին հրապարակված զեկույցը փաստում է, որ կանանց 77% նախընտրում է ունենալ վարձատրվող աշխատանք, իսկ տղամարդկանց 66% սատարում է նրանց այդ հարցում: Եվ կանանց միայն 27%-ն է հայտարարել այն մասին, որ ուզում են մնալ տանը ու լինել տնային տնտեսուհիներ:
«Դեպի ավելի լավ ապագա աշախատանքի ոլորտում կանանց համար (“Towards a better future for women and work: Voices of women and men”) զեկույցի հիմքում աշխարհի 142 երկրներում անցկացված հարցման արդյունքներն են: Փորձագետների հարցերին պատասխանել են գրեթե 149 հազար մարդիկ: Զեկույցի տվյալները ցույց են տալիս, որ կանանց և տղամարդկանց հայացքները աշխատանքի հետ կապված շատ հարցերում համընկնում են: Այսպես, տղամարդկանց միայն 29%-ը ցանկանում են, որ կանայք տանը մնան, 28%-ը կնախընտրեր, որ իրենց ընտանիքի կանայք վարձատրվող աշխատանք ունենային, իսկ 38%-ը կցանկանային, որ կանայք հնարավորություն ունենային համատեղելու աշխատանքն ու տնային պարտականությունները: Ավելի բարձր կրթական մակարդակ ունեցող կանայք և տղամարդիկ ավելի հաճախ են այն կարծիքի, որ շատ ավելի լավ լուծում է, երբ կինը աշխատում է և’ վարձատրվող աշխատանքում, և’ հոգ է տանում ընտանիքի անդամների մասին: Սակայն, հենց աշխատանքի և տնային պարտավորությունների համատեղման հնրավորությունն է այսօր համարվում գլխավոր խնդիրներից մեկը աշխատող կանանց համար: Ընդհանուր առմամբ, կանայք, ովքեր աշխատում են գործատուի մոտ ամբողջ աշխատանքային օրով (շաբաթական ավելի քան 30 ժամ), հաճախ են հայտարարել, որ կնախընտրեին օպտիմալ կերպով համատեղել աշխատանքն ու տնային պարտավորությունները:
Աշխատող կանանց մեծամասնությունը պնդել են, որ իրենց աշխատավարձը կազմում է տան եկամուտների կամ զգալի (30 տոկոս) կամ հիմնական (26 տոկոս) մասը: Տղամարդիկ ավելի շատ են քան կանայք բնութագրում իրենց որպես ընտանիքի հիմնական կերակրողի: Արական սեռի աշխատողների 48 տոկոսն է տեղեկացրել , որ իրենց աշխատավարձը տնային տնտեսությունների եկամուտների հիմնական աղբյուրն է: Ավելի կրթված կանանց եւ տղամարդկանց շրջանում ավելի շատ է տարածված տեսակետը, որ ընտանեկան բյուջեն պետք է միասնական ջանքներով ձեւավորվի:
Հատկանշական է, որ նդիրները, որոնց բախվում են աշխատող կանայք տարբերակվում են ըստ տարիքի: Երիտասարդ կանայք՝ 15 – 29 տարեկան, ավելի հաչախ են նշում, որ բախվում են աշխատավայրում անարդարության, բռնության եւ ոտնձգությունների հետ: 30-40 տարեկան կանայք ավելի հաճախ, քան մյուս տարիքային խմբերը, նշում են երեխաների եւ ընտանիքի անդամների խնամք ապահովող մատչելի ծառայությունների բացակայությունը: Եվ վերջապես, ինչքան ավելի մեծահասակ են կանայք, այնքան նրանք ավելի շատ են բողոքում տղամարդկանց համեմատ անհավասար վարձատրությունից:
Զեկույցի եզրակացությունները թույլ կտան Աշխատանքի միջազգային կազմակերպությանը մշակել և ձեռնարկել հետագա միջոցներ աշխատանքի ոլորտում գենդերային հավասարության հասնելու համար:
Դիտումների քանակը` 2704