Կանանց քաղաքական մասնակցությունը Հայաստանում. վերլուծություն

 

Հրապարակվել է  «Կանանց քաղաքական մասնակցությունը Հայաստանի Հանրապետությունում» վերլուծությունը, որն անդրադառնում է կանանց քաղաքական մասնակցության ոլորտում Հայաստանի վերջին 5 տարիների ընթացքում գրանցված ձեռքբերուﬓերին, դեռևես առկա խնդիրներին, ինչպես նաև պարունակում է իրավիճակի բարելավմանն ուղղված առաջարկություններ:

 

 

Նշենք, որ , ըստ վերլուծության տվյալների, 1991-2018թ.թ.  ընթացքում Հայաստանի 16 կառավարություններից յուրաքանչյուրի կազմում կին նախարարների թիվն երբեք չի գերազանցել 3-ը: Ընդհանուր առմամբ, այդ նույն ժամանակահատվածում տղամարդիկ նախարարի պաշտոն են զբաղեցրել 235 անգամ, իսկ  կանայք՝ ընդամենը 8 անգամ: Պատկերը չի փոխվել 2018-ին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո կազմավորված նախարարների կաբինետների դեպքում, որոնց  կազմում  կանանց բաժին ընկած նախարարական պորտֆելների թիվը չի գերազանցել 1-2-ը:  ՀՀ Նախագահի,  ՀՀ Վարչապետի, վարչապետի տեղակալների պաշտոնները  կանայք երբևիցե չեն  զբաղեցրել:

 

 

Վերլուծությանն ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ.

 

 

Վերլուծությունն իրականացվել է «Խթանելով առավել գենդերազգայուն օրենսդրություն Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվել է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից Ազգային ժողովրդավարության ինստիտուտի հետ համագործակցությամբ: Սույն փաստաթղթերը պատրաստվել են Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ: 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Կանայք քաղաքականության մեջ – 2021. հրապարակվել է նոր քարտեզը

Կանանց առաջնորդությունն աշխարհում վերջին 25 տարվա կտրվածքով/ ինֆոգրաֆիկա

Կանայք գործադիր իշխանության ղեկին.  առաջին կին վարչապետից մինչ այսօր

Աշխարհում խորհրդարանականների 25,5%-ը  կանայք են

 

 

 

Դիտումների քանակը` 1507

Գլխավոր էջ