Կանանց չվարձատրվող աշխատանքը գնահատվում է տարեկան 10 տրիլիոն դոլար
Կանայք ողջ աշխարհում ավելի շատ քան տղամարդիկ չվարձատրվող աշխատանք են կատարում` հոգ տանելով երեխաների, ընտանիքի բոլոր անդամների , այդ թվում մեծահասակների համար, հետևելով տան մաքրությանը ու սննդի պատրաստմանը, եւ այդ ամենը ծառայությունների և համապատասխան ենթակառուցվածքների ոլորտում ներդրումների դեֆիցիտի պատճառով: Այս մասին է վկայում աղքատության դեմ պայքարող Oxfam միջազգային բարեգործական կազմակերպությունը օրերս հրապարակված «Տնտեսությունը, որն աշխատում է կանանց համար» իր զեկույցում:
Փորձագետները նշում են, որ կանանց ներդրումը չվարձատրվող աշխատանքի տեսքով համաշխարհային տնտեսության մեջ կազմում է տարեկան 10 տրիլիոն դոլար կամ համաշխարհային ՀՆԱ-ի 13 տոկոսը, ավելին՝ քան Հնդկաստանի, Ճապոնիայի և Բրազիլիայի ՀՆԱ-ները միասին վերցրած:
Զեկույցում նշվում է, որ այդ չվարձատրվող եւ անխուսափելի աշխատանքի պատճառով կանայք հաճախ կորցնում են կրթություն ստանալու և վարձատրվող աշխատանք ունենալու հնարավորությունը կամ էլ հրաժարվում արդեն իսկ ունեցած աշխատանքից ու պաշտոնից: Փորձագետները նշում են, որ ողջ աշխարհում աղքատության մեջ հայտնվելու ռիսկը կանանց դեպքում ավելի մեծ է , քան տղամարդկանց:
- Զեկույցում մի շարք կանանց ու տղամարդկանց տնտեսական անհավասարությունը բացահայտող փաստեր են մեջբերվում.
- Ողջ աշխարհում վարձատրվող աշխատանք կատարող կանանց թիվը 700 մլն-ով պակաս է տղամարդկանց թվից:
- Աշխարհի 67 զարգացող երկրում տղամարդկանց 20 տոկոսը դեմ է, որ կանայք վարձատրվող աշխատանքի գնան:
- Աշխարհի 155 երկրներում գույություն ունի առնվազն մեկ օրենք, որով տղամարդիկ ավելի շատ տնտեսական իրավունքներ ունեն քան կանայք:
- Կանանց ու տղամարդկանց աշխատանքի վարձատրության տարբերությունն այսօր միջինում 23 տոկոս է կազմում եւ այդ տարբերությունը հաղթահարելու համար կպահանջվի առնվազն 170 տարի…
Դիտումների քանակը` 3007