Կանանց նկատմամբ բռնությունը համարվում է մարդու իրավունքների ամենալուրջ խախտումներից մեկը

Այսօր  մեկնարկեց Ընդդեմ գենդերային բռնության 16 օրյա ակտիվության քարոզարշավը: 

 

un-2Նոյեմբերի 25-ին Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, Երևանում Եվրոպայի խորհրդի, ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանատան, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, ՀՀ կառավարության համատեղ ասուլիսում ազդարարվեց   Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության միջազգային 16-օրյակի մեկնարկը:  

 

Մամլո ասուլիսից հետո հակիրճ ներկայացվեցին   «Տղամարդիկ և գենդերային հավասարության հիմնախնդիրը Հայաստանում» հետազոտության արդյունքները, Ընտանեկան բռնության մասին օրենքի նախագիծը,  ինչպես նաև 2017-2021 թթ․ գենդերային քաղաքականության վերաբերյալ տեղեկանքը:  

un-16-oryak

 ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն կարդաց Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Երևանում Եվրոպայի խորհրդի, ՀՀ-ում Միացյալ Թագավորության և ԱՄՆ դեսպանատների համատեղ հայտարարությունը օրվա կապակցությամբ։

 

Հայտարարության մեջ , մասնավորապես, ասվում  է, որ  կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը համարվում է մարդու իրավունքների ամենալուրջ խախտումներից մեկը եւ յս ընկալումն արտացոլված է Կայուն զարգացման 2030 թվականի նոր համաշխարհային օրակարգում․գենդերային հավասարության վերաբերյալ 5-րդ նպատակն ունի առանձին թիրախ՝ մինչև 2030 թվականը վերջ դնելու բոլոր կանանց նկատմամբ գործադրվող խտրականության բոլոր ձևերին։

 

 

« … Ամբողջ աշխարհում հարաբերությունների մեջ գտնվող կանանց գրեթե մեկ երրորդը նշում է, որ իրենց նկատմամբ գործադրվել է բռնության այս կամ այն ձևը՝ հիմնականում իրենց անմիջական զուգընկերների կողմից։ Հայաստանում գենդերային բռնությունը և հատկապես ընտանեկան բռնությունը նաև լուրջ մարտահրավեր է։ 2016 թվականին, առաջին կիսամյակի պաշտոնական տվյալների համաձայն, հաղորդվել է ընտանեկան բռնության 373 դեպքի մասին, որոնցից յոթը եղել են մահվան ելքով։

 

 

Դրական ենք գնահատում Հայաստանում գենդերային բռնության խնդրի հաղթահարման ոլորտում գրանցված առաջընթացի մասին և հատկապես ողջունել Հայաստանի կառավարության գործադրած ջանքերը «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծը մշակելու ուղղությամբ, որի միջոցով հնարավոր կլինի լրացնել առկա զգալի օրենսդրական բացը։ Մենք հույս ենք հայտնում, որ այդ օրենքի նախագիծը վերջնական տեսքի կբերվի մոտ ժամանակներում և կոչ ենք անում իրականացնել իսկապես մասնակցային, ներառական և խորհրդատվական գործընթաց։

 

 

Գենդերային բռնության խնդիրը հնարավոր չէ լուծել մեկուսի։ Կանանց նկատմամբ բռնության խնդիրը հաղթահարելու համար հարկավոր են բոլոր շահագրգիռ կողմերի համաձայնեցված ջանքերը։ Խրախուսում ենք պետական համակարգի բոլոր ներկայացուցիչներին, քաղաքացիական հասարակությանը և միջազգային համայնքին հավաստիանալու, որ առկա են բռնության զոհերին աջակցություն տրամադրելու համար անհրաժեշտ համապատասխան մեխանիզմները և ծառայությունները։

 

 

Քաղաքացիական հասարակության մեր հայ գործընկերներն օգնում եմ զորացնել կանանց Հայաստանի ամբողջ տարածքում և բարձրացնում իրազեկվածության մակարդակը բռնության կանխարգելման խնդրի վերաբերյալ։ «Ընտանեկան բռնության մասին» օրենքի ընդունումը նախանշում է երկարատև ճանապարհի սկիզբը։

 

 

Վերջերս թողարկված՝ ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման հարցերով կոմիտեի Եզրափակիչ դատողությունների համաձայն՝ առաջարկում ենք վավերացնել Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին»։

 

 

 Լրացուցիչ խրախուսում ենք ուշադրություն դարձնել արդյունավետ հաղորդակցային քարոզարշավներին՝ նպատակաուղղված կանանց զորացմանը և գենդերային կոշտ կարծրատիպերի ու ցանկացած այնպիսի ենթադրության վիճարկմանը, որ կանանց նկատմամբ բռնությունն ընդունելի սոցիալական նորմ է։ Գործադրված ջանքերը պետք է բարձրացնեն իրազեկվածությունն այն մասին, որ կանանց նկատմամբ բռնությունը մարդու իրավունքների խախտում է և խտրականության ձև, և կենտրոնացվեն այն պատկերացունը ներդնելու վրա, որ ուժեղ տղամարդիկ ձեռք չեն բարձրացնում կանանց և երեխաների վրա։ Միջազգային համայնքը պատրաստակամ է աջակցելու Հայաստանի կառավարությանը՝ իրավական, քաղաքականության և մշակութային այնպիսի միջավայր ստեղծելուն ուղղված առաջընթաց քայլերի իրականացման հարցում, որտեղ կանայք հասարակության հավասար անդամներ են և արժեքավոր ներդրողներ՝ այս երկրի զարգացման գործում։

 

 

Հայաստանում  16 օրյակի շրջանակում ծրագրված բոլոր միջոցառումների մասին կարելի է տեղեկանալ այստեղ  

 

 

Ըստ ՄԱԿ-ի հայատանյան  գրասենյակի հաղորդագրության

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Հայ հասարակությունն արդարացնում է կնոջ նկատմամբ բռնությունը. հետազոտության արդյունքներ

 

Կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը շարունակում է մեծ խնդիր մնալ ողջ աշխարհում

 

Կանանց նկատմամբ բռնությունը համարվում է մարդու իրավունքների ամենալուրջ խախտումներից մեկը

 

«Աշխարհը կրկին ողողվեց նարնջագույնով»

 

 

Դիտումների քանակը` 3587

Գլխավոր էջ