Կանանց միջազգային օր -2016. Քայլե՛նք դեպի հավասարություն

Այս տարվա   Կանանց միջազգային օրվա թեման է «Մոլորակ 50/50 մինչև 2030.  Քայլե՛նք  դեպի գենդերային հավասարություն»/ “Planet 50-50 by 2030: Step It Up for Gender Equality”:

 

Օրվա խնդիրն է . առաջարկել կառավարություններին քայլեր ձեռնարկել մինչև 2030 թվականը գենդերային հավասարությունը ապահովելու ուղղությամբ՝ներառելով դրանք իրենց ազգային ծրագրերում: Հիշեցնենք, որ «Մոլորակ 50/50 մինչև 2030» տեսլականը տեղ է գտել  Պեկին+20 գործընթացի ամփոփման կապակցությամբ 2015-ի մարտի 5-ին ՄԱԿ-ի անդամ պետությունների ղեկավարների անունից ընդունված քաղաքական հռչակագրում, հաստատվել է 2015-ի սեպտեմբերի 27-ին ՄԱԿ-ում տեղի ունեցած Համաշխարհային լիդերների հանդիպմանը, ինչպես նաև Կայուն զարգացման նպատակների  շրջանակում ստանձնած միջազգային պարտավորությունների մաս կազմել:

 

Կանանց միջազգային օրվա թեման   մեկ տարի առաջ ՄԱԿ-Կանայք կառույցի կողմից նախաձեռնած  «Քայլե՛նք դեպի գենդերային հավասարություն» քարոզարշավի տրամաբանական շարունակությունն է: Այն առաջարկում է պետություններին քայլ առ քայլ  հաղթահարել այն խոչընդոտները, որոնք  խանգարում են կանանց և աղջիկներին լիարժեք իրագործելու իրենց ներուժը, կոնկրետ գործողություններ կատարել  կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը բացառելու,  կանանց մասնակցությունը  որոշումների կայացման մակարդակում ընդլայնելու,  գենդերային հավասարությանն ուղղված ազգային ծրագրերի և քաղաքականությունների մեջ ներդրումներ կատարելու  ուղղությամբ:

 

Ակնհայտ է , որ 2030 օրակարգը արագացման անհրաժեշտություն ունի, որ  Կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացման համար  խթանները պետք է գործի դրվեն արդեն այսօր:

 

Ոչ միայն պետությունները, յուրաքանչյուրն ունի իր դերն ունի մինչև 2030 գենդերային հավասարությունն իրականություն դարձնելու համար:

 

«Մեզանից յուրաքանչյուրը պետք է մեր երկրների համայնքների, կազմակերպությունների, կառավարությունների եւ Միավորված ազգերի ապահովելու համար առույգ, տեսանելի եւ չափելի գործողություններ ձեռնարկի  « Մոլորակ 50/50» կարգախոսի ներքո», – ասված  է  ՄԱԿ-Կանայք կառույցի  գործադիր տնօրեն Ֆումզիլե Մլամբո-Նգկուկայի  Կանանց միջազգային օրվա կապակցությամբ  ուղերձում:

 

ՄԱԿ-Կանայք կառույցի  գործադիր տնօրենը   ընդգծել է,   որ կանանց մասնակցությունը 2030 թվականի օրակարգի  իրագործման կարեւոր նախադրյալներից մեկն է հանդիսանում:  Նա նշել է , որ կանանց ներկայացվածությունը ղեկավար պաշտոններում բավավրար չի գնահատվում,  նրանք պետք է ավելի մեծ մասնակցություն ունենան որոշումների ընդունման մակարդակում:

 

«Կանանց  մասնակցությունը որոշումների ընդունման մակարդկում եւ կանանց շարժման ամրապնդման խնդիրը  երբեք այդքան կրիտիկակկան բնույթ չեն կրել , ինչպես այսօրվա աշխարհում: Դա  կարեւոր   նախադրյալ է  կայուն տնտեսություն եւ առողջ հասարակություն ունենալու համար: Դա է 2030 – օրակարգը բոլորի համար իրագործելու բանալին» ,  -ասված է ուղերձում:

 

«Մենք ձգտում ենք մի աշխարհի, որտեղ կանայք և աղջիկները կունենան հավասար հնարավորություններ և իրավուքներ մինչև 2030ը:

  ՀԻՄԱ է ժամանակը քայլեր  անելու այդ ուղղությամբ»…

«Քայլե՛նք դեպի գենդերային հավասարություն» քարոզարշավի կոչից

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Նպատակ թիվ 5 – ի՞նչ է այն ենթադրում

 

Համաշխարհային լիդերների հանդիպմանը հաստատվեց «Մոլորակ 50/50» պեկինյան բանաձեւը

 

Աշխարհի առաջատար բիզնես ընկերությունները գումարներ կտրամադրեն գենդերային հավասարության հասնելու համար

 

ՄԱԿ-ում ընդունվեց Կայուն զարգացման նոր օրակարգը

 

Որո՞նք են Կայուն զարգացման 17 նպատակները

 

ՄԱԿ-ի նոր հավակնոտ օրակարգ՝ մինչև 2030 թվականը վերացնել աղքատությունը աշխարհում

 

Պեկին+20. Քարոզարշավի ամփոփում

 

«Երբ նշաձողը բարձր ես դնում, բարձրին էլ հասնում ես»…

 

Վարչապետի մոտ քննարկվեցին ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 59-րդ նստաշրջանի արդյունքները

 

Պանդեմիայի հասնող կանանց նկատմամբ բռնությունը/ ինֆոգրաֆիկա եւ ֆիլմ
«Կանայք կարող են…». հրավեր առցանց ցուցահանդես- քննարկմանը

 

Ի՞նչ է խոսվել ու որոշվել ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի նստաշրջանում

 

ՄԱԿ- ը հավակնոտ նպատակ հռչակեց՝ մինչև 2030թ. հասնել գենդերային հավասարության

 

Կանանց նկատմամբ բռնությունը թանկ է նստում աշխարհի վրա

 

«Մենք սպասում ենք ձեզ, տիկին Գլխավոր քարտուղար»…

 

«Առնվազն 700 տարի կպահանջվի լրատվամիջոցներում գենդերային հավասարությանը հասնելու համար»

 

Բիզնեսը հավասարություն է ենթադրում

 

«Կանայք քաղաքականության մեջ – 2015». ներկայացվեց նոր քարտեզը

 

«Յուրաքանչյուր կին, յուրաքանչյուր երեխա». հաջողվել է փրկել 2,4 մլն. կյանք

 

Լիդիա Ալպիզար. «Մենք՝ ամբողջ աշխարհի կանայք, արժանի ենք ավելի լավի»:

 

«Կապանքներից ազատենք կանանց ներուժը հանուն բոլորի համար ապահով ապագայի»

 

Կանանց երթը Նյու Յորքում « Մոլորակ 50/50» կարգախոսով

 

Յուրաքանչյուր կին, Յուրաքանչյուր իրավունք, Յուրաքանչյուր րոպե

 

56 երկրներ, այդ թվում Հայաստանը, ամփոփեցին Պեկին+20-ի արդյունքները

 

Դիտումների քանակը` 4226

Գլխավոր էջ