Կանանց մասնակցությունը բանակցություններում. Ճանապարհ դեպի ավելի կայուն և ապահով աշխարհ

resolution_13251

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան կի Մունը կոչ է արել ընդլայնել  խաղաղ բանակցություններում և խաղաղապահ գործողություններում կանանց մասնակցությունը, ինչպես նաև ամրացնել նրանց պաշտպանվածությունը  զինված հակամարտություններում:

 

«Նայե’ք Սիրիայի կամ Յեմենի վերաբերյալ բանակցությունների լուսանկարները: Բանակցության սեղանի շուրջ պատվիրակության կազմում լավագույն դեպքում միայն մեկ կին է: Եվ սա, այն ֆոնի վրա, որ կանայք և աղջիկները շարունակում են տուժել խտրականությունից, որն էլ առավելապես  խորանում հակամարտության պայմաններում: Նրանք զոհ են դառնում դաժան հանցագործությունների, որոնք կատարվում են ծայրահեղական խմբավորումների կողմից, այդ թվում՝ ԻԳԻԼ-ի և Բոկո Հարամի», – հայտարարել է Բան կի Մունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հատուկ  նիստի ժամանակ, որը նվիրված էր «Կանայք, խաղաղությունը և անվտանգությունը» 1325 բանաձևի իրականացմանը: Նիստին  ելույթ ունեցողների թվում էին ՄԱԿ-ի 78 անդամ-պետությունների ներկայացուցիչներ:

 

Ընդգծելով, որ կանանց մասնակցությունը խաղաղապահության մեջ հանդիսանում է դեպի ավելի կայուն աշխարհ տանող մի ճանապպարհ, ՄԱԿ-ի ղեկավարը հղում արեց վերջերս կատարված հետազոտություններին, որոնք վկայում են, որ կանանց ներկայությունը բանակցությունների սեղանի շուրջ հանգեցնում է նրան, որ ձեռք բերված համաձայնությունները 35%-ով ավելի կայուն են, քան նրանք, որոնք մշակվել են առանց նրանց մասնակցության:

 

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը հաղորդել է, որ այն ժամանակահատվածում, երբ նա ղեկավարել է կազմակերպությունը, նշանակալի հաջողություններ են գրանցվել ՄԱԿ-ի գործողություններում կանանց մասնակցության ընդլայնման և զինված հակամարտությունների հետևանքով նրանց վրա բացասական ազդեցության մեղմացման առումով:

 

Նշենք, որ այսօր կանայք գլխավորում են ՄԱԿ-ի խաղաղապահության 5 առաքելություններ: Անցյալ տարի  նշանակվեց   նաև առաջին կինը զինված ուժերի հրամանատարների շարքում՝ Կիպրոսում ՄԱԿ-ի առաքելությունում:

 

Դրա հետ կապված Բան կի Մունն իր խոսքում  հիշեցրել է կանանց բարձր պաշտոնների նշանակելու մասին ՄԱԿ-ի քարտուղարությունում և խաղաղապահ գործողություններում, «ՄԱԿ-ի կանայք» կառույցի ստեղծման և զինված հակամարտությունների ժամանակ սեռական բռնության կանխարգելման գծով հատուկ խոհրդատուի պաշտոնի ներդրման մասին: ՄԱԿ-ի հետ համագործակցության արդյունքում շատ պետություններ մշակել են 1325 բանաձևի իրականացման ազգային ծրագրեր և ամրացրել են կանանց դրության դիտարկման մեխանիզմները և նրանց իրավունքների խախտման համար պատասխանատվությունը: Երբ Բան կի Մունը դարձավ Գլխավոր քարտուղար, այդժամ միայն չորս երկրներ ունեին նման ազգային ծրագրեր, այսօր նրանք առկա են աշխարհի 63 երկրներում:

 

«Այնուամենայնիվ, ես խորին ցավով եմ ուզում ասել, որ, չնայած բոլոր ձեռնարկված միջոցներին, կանանց դրությունը հակամարտությունների պայմաններում, նախկինի պես անարդար է: Ես ամաչում եմ շատ չարագործությունների համար, որոնք շարունակում են կատարվել կանանց և աղջիկների նկատմամբ, այդ թվում և մեր խաղաղարարների կողմից: Ես շատ վրդովված եմ կանանց շարունակվող քաղաքական մեկուսացմամբ: Նրանց իրավուքնները հաշվի չեն առնվում խաղաղ բանակցությունների ընթացքում, մարդասիրական ծրագրեր մշակելիս», -ասել է ՄԱԿ-ի ղեկավարը:

 

ՄԱԿ-ի ղեկավարը կոչ է արել բոլոր պետություններին տրամադրել ամբողջական տեղեկատվություն զինված հակամարտությունների ժամանակ կանանց դրության մասին, հասնել նրանց ավելի ակտիվ մասնակցության խաղաղապահ գործընթացներում, հաշվի առնել կանանց ՀԿ-ների կարծիքը հակամարտությունների կանխարգելման ծրագրերի  մշակման ժամանակ, ինչպես նաև ֆինանսական միջոցներ տրամադրել պատերազմական գործողությունների ժամանակ կանանց դերի բարձրացման և նրանց պաշտպանության նպատակով:

 

 

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղությունը և անվտանգությունը» 1325 բանաձևն  ընդունվել է 2000թ. հոկտեմբերի  31-ին : Այն միտված է մեղմելու զինված հակամարտությունների հետևանքների բացասական ազդեցությունը կանանց դրության վրա և բարելավելու գենդերային հավասարակշռությունը ՄԱԿ-ի դաշտային գործողություններում: Այս բանաձևը ճանապարհ բացեց, որպեսզի  կանանց դերակատարումը  հաշվի առնվի  խաղաղության վերականգման, պահպանման և հակամարտությունների կանխագերլման բոլոր գործողություններում, որպեսզի կանայք դիտարկվեն ոչ միայն որպես հակամարտության զոհեր, այլև որպես փոփոխություններ իրականացնողներ : Դրանից հետո ՄԱԿ_ի ԱՆվտանգության խորհուրդը ևս 8 բանաձև է ընդունել: Վերջինը   թիվ 2242 (2015) բանաձևն էր, որն ընդունվեց անցայալ տարի  1325 –ի բանաձևի ընդունումից   15 տարի անց:  Սակայն կանայք դեռևս շարունակում են ենթարկվել խտրականության, ինչպես նաև դառնալ զինված հակամարտությունների հիմնական զոհեր և նրանց դերակատարումն աշխարհն ավելի խաղաղ դարձնելու հարցում շարունակում է   անտեսված  մանլ:

 

 

Նշենք, որ  կանանց մասնակցությունը ավելի խաղաղ,   ապահով ,  կայուն հասարակություն  ձեւավորոլու հարցում շեշտադրված է Կայուն զարգացման առնվազն  երկու  նպատակներում :

 

goal-5

Այսպես   Կայուն զարգացման թիվ 5 նպատակով, այն է . « Հասնել գենդերային հավասարության եվ զորացնել բոլոր կանանց  ու աղջիկներին»,  նախատեսվում է .

5.5. Ապահովել կանանց լիարժեք և արդյունավետ մասնակցությունը և հավասար հնարավորությունները քաղաքական, տնտեսական և հանրային կյանքում որոշումների կայացման բոլոր մակարդակներում ղեկավար դիրք զբաղեցնելու համար

goal16

Իսկ Կայուն զարգացման  թիվ 16 նպատակը , այն է . «  Խթանել խաղաղ եվ ներառական հասարակությունների կառուցումը՝ հանուն կայուն զարգացման», ցուցանիշներից մեկն է.

 

16.7.2. Որոշումների կայացման գործընթացի ներառականությանն ու զգայունությանը հավատացող բնակչության  համամասնությունը՝ ըստ սեռի, տարիքի, հաշմանդամություն ունենալու հանգամանքի և բնակչության խմբի:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 Խաղաղության բանաձև

Կանայք կարող են աշխարհն ավելի խաղաղ դարձնել. Խաղաղության և Անվտանգության ութ բանաձև.

«Կանայք, խաղաղությունը և անվտանգությունը». ՄԱԿ-ում ամփոփում են թիվ 1325 բանաձեի իրականացման արդյունքները

«Կանայք, խաղաղությունը և անվտանգությունը ». 1325 բանաձևի դասերը

Մարիեթ Շուրման. «Կանանց դերը խաղաղության հասնելու համար չափազանց որոշիչ է»

Կանանց, խաղաղության ու անվտանգության մասին ՄԱԿ-ի բանաձևերը

Հայաստանը դեռևս չի մշակել թիվ 1325 բանաձևի կատարումն ապահովող ազգային ծրագիր

«Գենդերային հավասարությունը – կայուն խաղաղություն է»/ վիդեո

Դիտումների քանակը` 3320

Գլխավոր էջ