Կանանց զբաղվածության գլոբալ միտումները. գենդերային խզումը մեծանում է
Աշխատանքի միջազգային կազմերպության կողմից հրապարակված «Կանանց գլոբալ զբաղվածության միտումները» 2012թ. տարեկան զեկույցը փաստում է, որ աշխատանքի շուկայում կանանց և տղամարդկանց միջև`ի հօգուտ վերջիններիս, գոյություն ունեցող գենդերային խզումը խորացման միտումներ է ցուցաբերել համաշխարհային ճգնաժամի հետեւանքով:
Զեկույցի մեջ վերլուծվում և գնահատվում են գենդերային խզման հինգ հիմնական դրսեւորումները ՝ գործազրկության, զբաղվածության, աշխատանքի վարձատրության, խոցելիության ու ըստ ոլոտների և զբաղեցրած պաշտոնների խտրականության /սեգրեգացիայի/ առումով: Ըստ զեկույցի, նկատվում է առկա տարբերությունների խորացման միտում:
Զեկույցի տվյալներով, տնտեսական ճգնաժամի հետևանքով մինչև 2012-ը կրճատվել է 29 մլն աշխատատեղ, 2013-ին էլ դրանց թիվը կկրճատվի ևս 2.5 մլնով: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով մեծացել է նաև աշխատաշուկայում կանանց ու տղամարդկան ներգրավվածության ցուցանիշների միջև եղած տարբերությունը: Եթե 2002-2007 գործազուրկ կանանց ու տղամարդկանց թվի տարբերությունը 0.5 տոկոս էր կազմում, /կանանց գործազրկությունը` 5.8 տոկոս էր գնահատվում, իսկ տղամարդկանցը`5.3 տոկոս/, ապա 2012-ին արդեն տարբերությունը կազմում է 0.7 տոկոս: Ըստ կազմակերպության մասնագետների, առնվազն մինչև 2017 թվականը այդ ցուցանիշի էական կրճատում չի սպասվում:
Զեկուկցի հեղինակները փաստում են, որ աշխատաշուկա մտնելիս կանայք շատ խոչընդոտների են հանդիպում, ինչը ոչ միայն կանխում է կանանց առաջընթացը, այլև տնտեսական աճն ու այն երկրների զարգացումը, որտեղ գենդերային խզումն ավելի խորն է: Նշվում է, որ խնդրին լուծում տալու համար պետք է առաջնորդվել կոնկրետ երկրի առանձհատկություններով` ելնելով մշակութային, տնտեսական ու ժողովրդագրական գործոններից:
Զեկույցի հեղինակների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ցածր և միջին եկամուտ ունեցող 55 երկրներից 39-ը և բարձր եկամուտ ունեցող 22 երկրներից 19-ը նոր միջոցառումներ են որդեգրել` ուղղված աշխատաշուկայում ու այլ ոլորտներում գենդերային մեծ բացը լրացնելուն` գենդերային խտրականության օրենսդրության վերանայում, հարկային համակարգի փոփոխություն և այլն: Ընդհանրապես, ճգնաժամի հետ կապված գենդերային քաղաքականությունը պայմանավորված է տվյալ երկրի եկամուտների չափով: Բարձր եկամուտ ունեցող երկրներն ընտրում են երեխայի խնամքի համար վճարման համակարգը, մինչդեռ մյուսները կտրում են այդ վճարը:
Զեկույցի գնահատականներով, կանանց ու տղամարդկանց աշխատավարձերի միջեւ խզումը առավել մեծ է Միջին Արևելքում` 55.5 տոկոս, Հյուսիսային Աֆրիկայում` 49.9 տոկոս, Հարավային Ասիայում` 49.5, այնուհետև Լատինական Ամերիկայի երկրներում` 25.9 տոկոս, առավել ցածր են Արևելյան Ասիսյում` 13 տոկոս, Եվրամիության երկրներում` 14.7 տոկոս: Նշենք, որ Հայաստանում կանանց աշխատավարձը միջինում կազմում է տղամարդկանց աշխատավարձի 64,1 տոկոսը, այսինքն տարբերությունը մոտ 35 տոկոս է ազմում:
Հ. Կարապետյան
Զեկույցին կարելի է ծանոթանալ այստեղ.
Դիտումների քանակը` 5997