Կանանց դար. «Թռչող ամազոնուհիները»
20-րդ դարը ամբոխավարության, պատերազմների, տեղեկատվության դար էր: Սակայն այն կարելի է նաև “կանանց դար” անվանել: Դարասկզբին կանայք բարձրաձայն հայտարարեցին իրենց իրավունքների մասին: Առաջին անգամ պատմության մեջ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները սկսեցին անմիջական ազդեցություն գործել պատմության ընթացքի վրա: “Կանանց դարը” վավերագրական սերիալը (հեղ. Անդրեյ Եգորով, ռեժ. Յուլիա Սատարովա), որը ցուցադրվել է «Կուլտուրա» ռուսաստանյան հեռուստաալիքով, կոտրում է կարծրատիպային պատկերացումները պատմության մեջ կանանց դերի մասին՝ ներկայացնելով 20-րդ դարի երևելի կանանց մասին գուցե քաջ հայտնի բայց անարդացիորեն մոռացված փաստերը:
Թռչող ամազոնուհիները
Նոր դարը մարդկանց թռչելու հնարավորություն տվեց: Շատ շուտով կանայք համարձակվեցին մրցել տղամարդկանց հետ նույնիսկ ավիացիայի ոլորտում: Գլխավոր հերոսուհիներ դարձան ամերիկուհիներ Ամելիա Էրխարտը և Աննա Մորոու Լինդբերգը: Ամելիա Էրխարտի անհայտացումը Խաղաղ օվկիանոսում 1937 -ին համարվում է 20-րդ դարի չբացահայտված գաղտնիքներից մեկը: Մինչ շուրջերկրյա ճանապարհորդությունը Էրխարտը գրել էր, որ շատ երկար ժամանակ նա երկու մեծ ցանկություն է ունեցել. կատարել տրանսատլանտյան թռիչք և դառնալ առաջին կին-օդաչուն, ով կանցնի Ատլանտյան օվկիանոսը: Նրա երկու ցանկություններն էլ իրականացան: Ամելիա Էրխարտը գրավեց տասնյակ տղամարդկանց սրտեր, սակայն նրա սիրտը պատկանում էր միայն երկնքին: Խաղաղ կին – օդաչուն ապացուցեց ամբողջ աշխարհին, որ թույլ սեռ գոյություն չունի: Աննա Մորոու Լինդբերգ աշխարհահռչակ օդաչու Չարլզ Լինդբերգի կինն էր: Նրանք շատ տարբեր անհատականություններ էին: Անան, լինելով նրբազգաց ինտելեկտուալ և ունենալով բանաստեղծական էություն, շատ բան է արել Ամերիկայում ֆեմինիստական շարժման համար: Նրա “Ծովի շնորհ” գիրքը ժամանակակից հասարակությունում կնոջ դերի մասին է և մինչ օրս էլ չի կորցրել իր նշանակությունը: Նրա ամուսինը դարի խորհրդանիշն էր արկածախնդրության իմատով: Ավիացիան դարձել էր նրանց ընտանեկան ավանդույթը:
Աղբյուրը՝
Դիտեք նաեւ մեր կայքում այս ցիկլի մյուս ֆիլմերը.
Կանանց դար. Փիլիսոփայության աստվածուհիները
Կանանց դար. Անձնվեր սուֆրաժիստուհիները
Կանանց դար. Հոգեվերլուծության ծնունդը
«Կյանքում կարելի է ոչ միայն ուղևոր լինել»…
Դիտումների քանակը` 3743