Կանայք և տնային աշխատանքը. աշխարհում և Հայաստանում
Սկանդինավիայի և Կանադայի բնակիչները վերջին 50 տարվա ընթացքում ամենից քիչ են ստիպված եղել սպասք լվանալ, արդուկ անել և կատարել տնային այլ պարտականություններ, մինչդեռ իտալուհիները և իսպանուհիները բոլորից ավելի հաճախ և շատ են աշխատում տանը, գրում է Demographic Research ամսագիրը՝ հրապարակելով Օքսֆորդի համալսարանի գիտնականների կողմից արված հետազոտության տվյալները:
Տնային գործերում կանանց և տղամարդկանց անհավասարությունը կրճատվում է
«Ընդհանուր առմամբ կարելի է նշել, որ մարդկությունն աստիճանաբար շարժվում է դեպի տղամարդկանց և կանանց միջև տնային պարտականությունների ավելի հավասար բաշխում: Չնայած վերջին տասնամյակներում ակնհայտ առաջընթացին, մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ այդ գործընթացը դանդաղել է շատ երկրներում», — աստում է Օրիել Սալլիվենը Օքսֆորդի համալսարանից (Մեծ Բրիտանիա):
Սալլիվենն ու իր գործընկերները հաստատել են ընդհանուր առմամբ տարածված պատկերացումը, որ ժամանակի չափը, որ կանայք ծախսում են տնային գործեր անելով, սովորաբար խիստ համեմատական է նրան, թե որքանով պահպանողական և ավանդապաշտ է հասարակությունը, որում նրանք ապրում են: Նման եզրահանգումը գիտնականների կողմից արվել է աշխարհի 19 երկրում, այդ թվում նաև` նախկին սոցերկրներում կանանց դիտարկման գրեթե 50 տարվա ընթացքում:
Այդ հետազոտության գլխավոր եզրահանգումն այն է, որ տնային գործերում կանանց և տղամարդկանց անհավասարությունը չի վերացել. կանայք միջինը 1-2 ժամից ավելի են ծախսում տանն աշխատելու վրա, քան դա անում են տղամարդիկ, իսկ որոշ երկրներում այդ ցուցանիշը գրեթե երկու անգամ ավելի բարձր է:
Օրինակ` Իսպանիայի և Իտալիայի բնակչուհիները տնային գործերի վրա միջինը մոտավորապես 180 և 140 րոպե ավելի են ծախսում, քան իրենց ամուսինները, մինչդեռ Դանիայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի և Կանադայի բնակչուհիների համար այդ ցուցանիշը չի գերազանցում 60 րոպեն:
Չնայած նման տպավորիչ տարբերությանը, իրավիճակը նկատելիորեն բարելավվել է. գրեթե բոլոր երկրներում, որոնց հետևել են Սալլիվենն ու իր գործընկերները, կանանց և տղամարդկանց միջև տարբերությունը կրճատվել է մոտավորապես 2-3 անգամ, հատկապես` սոցբլոկի նախկին երկրներում և Եվրոպայի հարավի պահպանողական երկրներում: Վերջին տարիներին, ճիշտ է, այդ առաջընթացը դանդաղել է, ինչը գիտնականներին ստիպում է մտահոգվել, թե դա ինչու է տեղի ունենում:
Սալլիվենի կարծիքով, այդ դանդաղումն ամենայն հավանականությամբ կապված է նրա հետ, որ ոչ բոլոր գործատուներն են հաղթահարել կանացի և տղամարդկային գործերի վերաբերյալ կարծրատիպերը: Դա տղամարդկանց խանգարում է մեծացնել իրենց մասնաբաժինը տնային գործերում, իսկ կանանց` նվազեցնել այն:
Կանայք և տնային աշխատանքը Հայաստանում.
- Ընտանեկան պատՃառներով աշխատանքնը կորցրած գործազուրկների 100 տոկոսը կանայք են:
- ՀՀ ազգային վիճակագրական ծառայության անցկացրած ժամանակի բյուջեի ուսումնասիրությունը (2008 թ) ցույց է տալիս, որ տղամարդիկ երեք անգամ ավելի շատ ժամանակ են ծախսում վճարվող աշխատանքի վրա, իսկ կանայք հինգ անգամ ավել ժամանակ են ծախսում չվճառվող (տնային) աշխատատնքի վրա:
- Կանայք տնային տնտեսության աշխատանքի և ընտանիքի անդամների խնամքի համար ծախսում են միջինը 5 ժամ 12 րոպե, իսկ տղամարդիկ այդ աշխատանքին հատկացնում են միջինը 1 ժամ 03 րոպե: Իսկ 0-9 տարեկան երեխաների խնամքը կանանցից 6,6 անգամ ավելի շատ ժամանակ է խլում, քան տղամարդկանցից: Տղամարդիկ գրեթե 30%-ով ավելի շատ ազատ ժամանակ են ունենում, քան կանայք:
- Վճարվող աշխատանքը կնոջը չի ազատում տնային աշխատանքից նույն չափով, ինչ տղամարդկանց, ինչի հետևանքով կանայք, տղամարդկանց հետ համեմատած, ավելի մեծ ծավալով աշխատանք են կատարում:
- Հետազոտությամբ վեր հանված օգտագործվող ժամանակի կառուցվածքը ցույց է տալիս հայ հասարակությունում գոյություն ունեցող կարծարատիպերը ընտանիքում գենդերային դերերի բաշխման առնչությամբ: Կանայք են կրում հիմնական պատասխանատվությունը տնային աշխատանքի և ընտանիքի անդամների խնամքի համար, ինչի հետևանքով նրանց կատարած վճարվող աշխատանքը լիովին կախված է ընտանեկան ու աշխատանքային պարտականությունների համատեղման հնարավորություններից:
- Թեպետ «Նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015 թվականների ռազմավարական ծրագրով» նպատակ է դրվել մինչև 2015 թվականը ավագ նախադպրոցական տարիքային խմբի (5-6 տարեկանների) ընդգրկվածությունը հասցնել մինչև 90%-ի, սակայն 2014 թ. տվյալներով նախապրոցական հիմնարկներ են հաճախել 0-5 տարեկան երեխաների միայն 28.7%-ը, ընդ որում գյուղական վայրերում ընդամենը 16.6%-ը: Իսկ 0-2 տարեկան երեխաների միայն 6.2% է ընդգրկված ՆԽՀ-ում:
- Ընդհանուր առմամբ, գենդերային իրավիճակը աշխատանքի շուկայում բնորոշվում մարդկային կապիտալի՝ ի դեմս կանանց, ոչ արդյունավետ օգտագործմամբ:
- Եթե Հայաստանում ավելի շատ կանայք աշխատեին իրենց մասնագիտությամբ և ոչ թե իրենց կամքով կամ իրենց կամքի հակառակ սահմանափակվեին միայն տնային տնտեսուհու կարգավիճակով, ապա Հայաստանի տնտեսության համախառն ներքին արդյունքը` ՀՆԱ-ն, առնվազն 50-60 միլիոն դոլարով ավելին կլիներ:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Կանայք Հայաստանի աշխատանքի շուկայում. միայն թվեր և փաստեր
Ընտանիքն ու աշխատանքը. համատեղելու հնարավորություններ
Կանայք Հայաստանի աշխատանքի շուկայում. միայն թվեր և փաստեր
Տղամարդիկ ընտանիքը պահողներն են, իսկ կանա՞յք
Որո՞նք են տղամարդկանց և կանանց եկամուտների միջև եղած տարբերությունների պատճառները
Հայաստանի կանայք աշխատանքի շուկայում. խոչընդոտների և արգելքների արանքում
Այսուհետ Ձեր դայակի համար կվճարի պետությունը
Հավասարությունը որպես ծնելիությունը բարձրացնելու բաղադրատոմս
«Աշխատանքի շուկայում կանանց խնդիրները նույնն են գրեթե ամենուր»…
Կանանց ու տղամարդկանց հավասարությունն և ժողովրդագրությունը
Հավասար հնարավորությունների քաղաքականություն – ի՞նչ է դա նշանակում
«Այնպիսի պայմաններ ստեղծել, որ մարդիկ ցանկանան ավելի շատ երեխաներ ունենալ»…
Դիտումների քանակը` 3394