Կանայք ռեկորդային թվով են տեղեր ստացել բրիտանական խորհրդարանում

 

Հունիսի 8-ին կայացած  արտահերթ ընտրությունների   արդյունքներով  ավելի քան 207 կին է  մանդատ ստացել  բրիտանական խորհրդարանի 650 տեղանոց  ստորին պալատում , ինչը  երկրի օրենսդիր մարﬓում կանանց ներկայացվածության ռեկորդային թիվ է համարվում,  հայտնել Է Daily Telegraph թերթը:

 

2015 թվականին անցկացված նախորդ ընտրությունների արդյունքներով՝ կանայք ստացել էին 191 խորհրդարանական տեղ, լրացուցիչ ընտրություններից հետո ստորին պալատում նրանց թիﬖ ավելացել էր ﬕնչեւ 196: Հունիսի 8-ին կայացած քվեարկության արդյունքներով՝ խորհրդարանում իր տեղը, մասնավորապես պահպանել Է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Ամբեր Ռադը՝ վարչապետ եւ Պահպանողական կուսակցության առաջնորդ Թերեզա Մեյի ﬔրձավոր կողﬓակիցներից ﬔկը: Միացյալ Թագավորության խորհրդարանում տեղ է ստացել նաեւ սիկհերի ներկայացուցիչ Փրիթ Ջիլը, ով  Լեյբորիստական կուսակցությունից առաջադրվել էր Բրիﬕնգհեﬕ ընտրատարածքներից ﬔկում;

 

Հիշեցնենք, որ սուֆրաժիստուհիների պայքարի արդյունքու  կանայք ընտրելու իրավունք  ստացան  1918 թվականին, ընդ որում այդ իրավունքնը տարածվում էր միայն 30 տարեկան բարձր կանանց վրա:  Եւս տաս տարի անց՝  1928-ին  միայն ընտրելու իրավունք ստացան բոլոր կանայք 21 տարեկանից:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ.

 

WomenNet.am- ը առաջարկում է դիտել «Սուֆրաժիստուհին» ֆիլմը

Անձնվեր սուֆրաժիստուհիները/ տեսաֆիլմ

Պատմական ֆիլմ սուֆրաժիստուհիների անձնվեր պայքարի մասին/ թրեյլեր

Առաջին կինը Բրիտանիայի խորհրդարանում: սրամտությունն ու սկանդալները

Суфражетки и король: Женщины побеждают парламент 

 

Դիտումների քանակը` 2888

Գլխավոր էջ