Կանայք ՄԱԿ-ի «երկնագույն սաղավարտների» շարքերում

Այսօր  Խաղաղապահների  միջազգային օրն է : « Միավորված ազգերի կազմակերպության խաղաղապահ առաքելությամբ է պայմանավորված ՄԱԿ-ի կանոնադրության նպատակը՝ «միավորել ուժերը միջազգային խաղաղությունը և անվտանգությունը պահպանելու համար»: Պայքարի և զոհաբերության տարիների ընթացքում նշանավոր «կապույտ սաղավարտը» վաստակել է իր տեղը որպես հույսի խորհրդանիշ՝ պատերազմից բզկտված տարածքներում ապրող միլիոնավոր մարդկանց համար», – ասված է  Խաղաղապահների օրվա կապակցությամբ   ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Բան Կի Մունի ուղերձում:  

 

Ներկայումս   ՄԱԿ-ի խաղաղապահ կորպուսում ծառայում են  ավելի քան 107 հազար  «երկնագույն սաղավարտներ», որոնք   ներկայացնում են զինվորական և ոստիկանական ստորաբաժանումների միջոցով մասնակցող 122 երկիր 16 խաղաղապահ առաքելություններում: Նրանց թվում   92 հազ. զինծառայող, 12 հազ. ոստիկան և շուրջ 1700 ռազմական դիտորդներ: Կանայք կազմում են զինծառայողերի 3 տոկոսը, ոստիկանների 10 տոկոսը և ռազմական դիտորդների 4 տոկոսը: ՄԱԿ-ի ոստիկանության բաժինն իրականացնում է հատուկ ռազմավարություն այն ուղղությամբ, որ կին ոստիկանների մասնաբաժինը կազմի 20%:

Անցյալ տարի   ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը նորվեգուհի գեներալ-մայոր Քրիստին Լունդին նշանակեց Կիպրոսում խաղաղության պահպանման ՄԱԿ-ի զինված ուժերի հրամանատար: Լունդն այս պաշտոնում առաջին կինն է:

 

Դիտումների քանակը` 5965

Գլխավոր էջ