Կանայք Հայաստանի իշխանությունում/ ինֆոգրաֆիկա
Ի՞նչ չափով են ներկայացված Հայաստանի կանայք որոշումների ընդունման մակարդակում: WomenNet.am -ը փորձել է պատկերել այս հարցի պատասխանը «Կանայք Հայաստանի իշխանությունում» ինֆոգրաֆիկայի միջոցով, ինչպես նաեւ որոշ մանրամասներ ներկայացնել դրա շուրջ:
Գործադիր իշխանություն.
ՀՀ Կառավառությունում ՝ 18 նախարարներից կազմված կաբինետի կազմում, երկու կին նախարար կա՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը (11%):
62 Փոխնախարարներից ՝ միայն 7-ն են կին (11 %) ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում՝ Ջեմմա Բաղդասարյանը և Սոնա Հարությունյանը , էկոնոմիկայի՝ Կարինե Մինասյանը, կրթության և գիտության՝ Կարինե Հարությունյանը,մշակույթի՝ Արև Սամուելյանը, քաղաքաշինության նախարարությունում՝ Ռուզան Ալավերդյանը, ֆինանսների նախարարությունում ՝ Լիանա Հունանյանը:
Կառավարությանն առընթեր 7 մարմիններից և ոչ մեկի ղեկավարը կին չէ: Նրանց տեղակալների շարքում էլ են կանայք բացակայում:
Բարձրագույն պաշտոններ զբաղեցնող քաղծառայողների թվում կանայք 14% են կազմում, թեպետ նախարարությունների աշխատաազմերում ընդգրկված կանանց թիվը միջինում 47 % է կազմում, ՀՀ Նախագահի աշխատակազմում՝ 36.6 % է, իսկ ՀՀ Կառավարության աշխատակազմում 46 % է:
ՀՀ դատական համակարգ.
Համակարգում կին դատավորների թիվը 22 % է: ՀՀ Սահմանադրական դատարանի 9 անդամներից մեկն է կին՝ Արեւիկ Պետրոսյանը:
Օրենսդիր իշխանություն
Կանանց ներկայացվածությունը Ազգային ժողովում – 10.7 % է: ԱԺ երկու փոխխոսնակներից մեկը ՝ կին է , Հերմինե Նաղդալյանը:
Կանայք գլխավորում են ՝
ԱԺ 6 խմբակցություններից ՝ երկուսը. Հեղինե Բիշարյան (ՕԵԿ ), Զարուհի Փոստանջյան ( «Ժառանգություն») ,
12 ԱԺ մշտական հանձնաժողովներից՝ երկուսը. Նարիա Զոհրաբյան՝ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողով և Էլինար Վարդանյան՝ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով:
ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպաններ.
Հայաստանը արտերկրում ներկայացնող 40 դեսպանների թվում միայն երկու կին կա. Վիետնամում՝Ռաիսա Վարդանյանը, Նիդեռլանդներում՝ Ձյունիկ Աղաջանյանը:
ՀՀ Տարածքային կառավարման համակարգ.
Մարզպետների թվում կին չկա, փոխմարզպետների պաշտոնում երկու կին կա՝ Արմավիրում՝ Լարիսա Մուրադյանը և Արագածոտնում՝ Նունե Մովսիսյանը :
Տեղական ինքնակառավարման մարմիններ.
Հայաստանում ոչ մի անգամ կին քաղաքապետ չի եղել: Հանրապետության 866 գյուղական համայնքներից միայն 19-ն են ղեկավարում կանայք (2.2 %): Հայաստանի առնվազն երկու մարզում` Արագածոտնում և Վայոց ձորում, ընդհանրապես կին գյուղապետներ չկան:
Ավագանիների կազմում կանայք 8.2 տոկոս են կազմում , հանրապետության համայնքների մոտ 42% -ում ավագանիների կազմում կանայք ընդգրկված չեն:
Հիշեցնենք, որ Հազարամյակի Զարգացման Նպատակների շրջանակում Հայաստանի կառավարությունը պարտավորություն էր ստանձնել՝ մինչև 2015 թվականը ավելացնել կանանց տեսակարար կշիռը ԱԺ պատգամավորների, նախարարների, փոխնախարարների մարզպետների ընդհանուր թվում դարձնելով այն ՝ 25%¬ից ավել, ինչպես նաև ավելացնել կանանց թիվը համայնքների ղեկավարների ընդհանուր թվի մեջ դարձնելով այն ՝ 10%- ից ավել:
WomenNet.am
Ըստ ՀՀ ԱՎԾ տվյյալների
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Աշխարհում գենդերային հավասարությանը հնարավոր է հասնեն 20 տարվա ընթացքում, իսկ Հայաստանում…
Հրապարակվել է «Կանայք քաղաքականության մեջ-2014» քարտեզը
«Մենք շտապելու խնդիր չունենք»՝ կարող ենք 100 տարի էլ սպասել…
Գենդերային քվոտա՝ դե յուրե ու դե ֆակտո
Դիտումների քանակը` 5597