Կանայք ընտրական հանձնաժողովների կազմում

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները 7-ն են, որոնցից  3-ը կանայք են, նրանցից մեկը ՝ ԿԸՀ նախագահի տեղակալ է:

 

Ընտրատարածքային ընտրական հանձնաժովներում կանանց ներկայացվածությունը կազմում է մոտ 30.5%, ընդ որում  Երևանում` 34% , իսկ մարզերում 28%:

 

Ընտրատարածքային ընտրական հանձնաժովների ղեկավար կազմում կանայք ընդամենը 16 % են կազմում, նրանցից 3-ը նախագահ են, 8-ը տեղակալ և 9-ը քարտուղար են:

 

41 ընտրատարածքային ընտրական հանձնաժովներից 25-ում կանայք ղեկավար պաշտոններում ընդգրկված  չեն:

 

Կանանց ներկայցվածությունը զգալի տոկոս է կազմում հատկապես տեղամասային ընտրական հանձնաժողովներում, որոնց  կազմում կանայք 44%-են:   Դրա հետ մեկտեղ, տեղամասային  1982 հանձնաժողովներից    29%-ի դեպքում  նախագահը՝  կին է:

 

Դիտումների քանակը` 4305

Գլխավոր էջ