Կանայք զինված ուժերում. ի՞նչ են ցույց տալիս ուսումնասիրությունները

« Հայաստանյան հասարակության մեջ առկա կարծրատիպերը, որոնց  համաձայն կանայք չեն ընկալվում որպես անվտանգային համակարգի կարևոր մաս,  հակասության մեջ են մտնում կնոջ դերի և գործառույթների իրական բազմակողմանիության, մասնավորապես, անվտանգության  ոլորտում հայ կանանց պատմական և ներկայիս կարևորագույն դերի հետ», – այսպիսի եզրակացության է  հանգել «Կանայք  ՀՀ Զինված ուժերում. ինքնաընկալումը, ներգրավման եւ հարմարման եւ  բարելավման խնդիրները»   հետազոտության հեղինակ Արթուր Աթանեսյանը:  Հետազոտությունը իրականացվել է    ԵՊՀ գենդերային հետազոտությունների եւ առաջնորդության կենտրոնի կողմից:  

 

Հետազոտության   շրջանակում իրականացվել են 25 խորքային հարցազրույցներ այն կանանց հետ, ովքեր  տարբեր կոչումներում և պաշտոններում ընդգրկված են ՀՀ ՊՆ-ում, ԳՇ-ում, Երևանի զորամասերում, ռազմական ինստիտուտներում:  Բացի այդ, իրականացվել է 10 փորձագիտական հարցում ռազմական ոլորտի փորձագետների հետ:

 

Բացահայտված խնդիրներից առանձնացվել են հետևյալները.

  • Իգական սեռի ներկայացուցիչների զինծառայության արդյունավետության  բարձրացման և նոր սերնդի կանանց ներգրավման համար անհրաժեշտ են ենթակառուցվածքային լրացուցիչ բարեփոխումներ: Սա, մասնավորապես, վերաբերում է ռազմական ինստիտուտներում սովորող իգական սեռի կուրսանտների` զորամասեր գործուղվելու խնդրին, որի հետ կապված զորամասերում անհրաժեշտ են համապատասխան ենթակառուցվածքներ և պայմաններ:
  • Բացահայտվել է, որ ռազմական ինստիտուտներում ուսանող իգական սեռի կուրսանտներին, ինչպես նաև զորամասեր գործուղվող իգական սեռի շրջանավարտներին ղեկավարության և հրամկազմի կողմից ցուցադրվում է լիարժեք աջակցություն, այդ թվում` զինվորական կոլեկտիվում հարմարման գործընթացում:
  • Հայաստանյան հասարակության մեջ առկա կարծրատիպերը, որոնց  համաձայն կանայք  չեն ընկալվում որպես անվտանգային համակարգի կարևոր մաս և դիտվում են առավելապես որպես կենցաղային մակարդակում որոշումներ ընդունողներ, հակասության մեջ են  մտնում կնոջ դերի և գործառույթների իրական բազմակողմանիության, մասնավորապես, անվտանգային ոլորտում հայ կանանց պատմական և ներկայիս կարևորագույն դերի հետ:
  • Հարցված զինծառայող կանանց և փորձագետների կարծիքով, մոտ ժամանակներում իգական սեռի ներկայացուցիչների և, մասնավորապես, սպայական կազմում կանանց քանակի ավելացումը կնպաստի նաև այդ սոցիալական խմբի` զինվորական կոլեկտիվներում և առհասարակ հասարակության մեջ ավելի արդյունավետ հարմարմանը, կարծրատիպերի հաղթահարմանը և առավել բարենպաստ ենթակառույցների ձևավորմանը:
  • Կարևորվում է իրավունքի ուժի գերակայությունը` զինծառայողների, այդ թվում` և’ տղամարդկանց, և’ կանանց իրավունքների հավասար պաշտպանության, հասարակության մեջ զինծառայողների համար բարձր սոցիալական կարգավիճակ և երաշխիքներ ապահովելու առումով:
  • Կարևորվել է հայաստանյան ԶԼՄ-ների աշխատանքի արդյունավետության  բարձրացման անհրաժեշտությունը` բանակի և զինծառայության վարկանիշի բարձրացման առումով: Մասնավորապես, անհրաժեշտ է բազմազանեցնել և բարելավել զինվորական առօրյան լուսաբանող տեղեկատվությունը, լիարժեքորեն անդրադառնալ զինծառայող կանանց կերպարին` կանխելով հնարավոր թերընկալումներն ու ասեկոսեներով առաջնորդվող հանրության կարծրատիպերը:

 

Հետազոտությունն ամբողջությամբ այստեղ.

 

 

Կարդացեք «Կանայք եւ բանակը»  խորագրի ներքո  մեր կայքում հրապարակված նյութերը.

 

Դիպուկահար կանայք. «ցանկացած ժամի` ցանկացած խնդիր »

Հավսա՛ր, զգա՛ստ. բանակի աղջիկները / տեսանյութ

Երբ մարտի են գնում աղջիկները

Մարիեթ Շուրման. «Կանանց դերը խաղաղության հասնելու համար չափազանց որոշիչ է»

«Անհնար է մոռանալ այդ ամենը»

«Վաշտի աղջիկները». Ծանոթացեք ռազմական ինստիտուտի կուրսանտների հետ

«Դեռ չեմ հանդիպել մեկին, ում բանակից շատ կսիրեմ»…

Ինչո՞ւ էին կանայք գնում պատերազմ

Սահմանային զորամասի կանայք

Ջոն Հեֆերնը հիշեցրեց խաղասիրական եւ անվտանգության գործընթացներում կանանց դերի մասին

Նորվեգացի կանայք պարտադիր զինծառայության կանցնեն

«Կոտրի՛ր կարծրատիպերը, անցի՛ր մեր շարքերը». բանակի կոչը հայ կանանց / տեսանյութ

Այս պահին հայոց բանակում ծառայում են 2000-ից ավելի կանայք

Հայ կանայք բանակում. կողմ եւ դեմ

Պատրա՞ստ է բանակն ընդունել հայ աղջիկներին ու կանանց

«Զենքը կվերցնեմ ու կգնամ տղայիս հետեւից»

«Ինձ համար իսկապես պատիվ է աշխատել հայոց բանակում»

Մարիամի մեդալը

Զորամասի միակ կին ենթասպան ցանկանում է սպա դառնալ

«Ես ինձ զինվորի մայր եմ համարում, քանի որ զինվորների բոլոր հոգսերին տեղյակ եմ»

Աղջիկների մուտքը ռազմական հաստատություններ՝ բանակի բարեփոխումների մի մասն է

Նրան Ռեմբո էին ասում…

«Անժելիկան տղես ա. պիտի ծառայի»…

Դրա մասին կարող են երազել ոչ միայն «իսկական տղամարդիկ»…

Նրանք բանակի մասին մանկուց են երազել…

«Աղջիկներն իրենց օրինակով կարող են ապացուցել, որ խաղաղ պայմաններում բանակում զոհ չի կարող լինել»…

Կանայք աշխարհի բանակներում և մարտի դաշտում

Ղարաբաղյան պատերազմի կանացի դեմքը

Դիտումների քանակը` 5333

Գլխավոր էջ