Կանայք գործադիր իշխանության ղեկին.  առաջին կին վարչապետից մինչ այսօր

 

Հետազոտող Աարոն Օ՛Նիլի կողմից հավաքագրված  վիճակագրական տվյալները  փաստում են, որ  1960-2021թթ ժամանակահատվածում  ողջ աշխարհում գործադիր իշխանության բարձրագույն պաշտոնում կանանց թիվը մեկ տարվա ընթացքում երբևիցե չի գերազանցել 19-ը, ինչը  այդ պաշտոնները զբաղեցրածների թվի 10%-ից պակաս է (ՄԱԿ-ի  անդամ պետությունների թիվը – 193):

 

 

Գործադիր իշխանության բարձրագույն պաշտոնում կանայք ունեցող երկրների թիվը 1960-2021թթ

 

 

Տվյալները վերաբերում են երկրներին, որտեղ գործադիր իշխանության ղեկավարը պետության գլուխ է հանդիսանում :  

 

Աղբյուրը` Statista.com

 

 

Աշխարհում առաջին կին վարչապետը

 

1960 թվականից ի վեր գործադիր իշխանության բարձրագույն պաշտոնը կանայք զբաղեցել են ընդամենը 58 երկրներում: Ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջին կին վարչապետը Շրի Լանկայի Սիրիմավո Բանդարանայեկն էր, ով ստանձնեց Շրի Լանկայի «Ազատություն» կուսակցության ղեկավարությունը, երբ 1959 թվականին սպանվեց նրա ամուսինը: Բանդարանայկեն հաջողությամբ առաջնորդեց իր կուսակցությունը հաղթանակի երեք ընտրություններում ՝ 1960, 1970 և 1994 թվականներին, սակայն 1980-ականների սահմանադրական փոփոխությունների արդյունքում գործադիր իշխանության ղեկը անցավ նախագահին,  չնայած այդ պահին նախագահը նույնպես կին էր. Բանդարանայկեի դուստրը ՝ Չանդրիկա Կումարատունգան:

 

 

Շրի Լանկան ընդամենը տասներեք երկրներից մեկն է, որն ունեցել է մեկից ավելի կին գործադիր իշխանության բարձրագույն պաշտոնում, և այդ երկրների մեծ մասը գտնվում են կամ Հնդկաստանի ենթամայրցամաքում, կամ hյուսիսային Եվրոպայում: Այս տասներեքից Նոր Զելանդիան և Ֆինլանդիան միակ երկրներն են, որոնք ունեցել են երեք կին ղեկավարներ, այդ թվում` ներկայիս վարչապետներ Ջասինդա Արդերն ու Սաննա Մարին:

 

 

Ամենաերկար պաշտոնավարած կին ղեկավարները

 

Այս պաշտոններում ամենաերկար անընդմեջ պաշտոնավարած կանայք են Գերմանիայի Անգելա Մերկելը (ներկայումս իր 15-րդ տարում է. պաշտոնավարման ավարտին, հավանաբար, կկազմի մոտ 15 տարի և 10 ամիս), դոմինիկացի Եվգենիա Չարլզը (14 տարի, 328 օր) և Էլեն Ջոնսոն Սիրլիֆը Լիբերիայից (12 տարի, 6 օր): Ամենաերկար ոչ անընդմեջ պաշտոնավարման ժամկետը վարել են Հնդկայտանում Ինդիրա Գանդին (16 տարի, 15 օր) և Բանգլադեշի ներկայիս վարչապետ Շեյխ Հասինան (ընդհանուր առմամբ գրեթե 17 տարի):

 

 

Դանդաղ առաջընթաց

 

1960 թվականից ի վեր 73 կին իրենց երկրներում զբաղեցրել են գործադիր իշխանության ամենաբարձր պաշտոնները: Այդ կանանց մեկ երրորդը գործել էր ժամանակավոր կարգավիճակով, կամ նրանք փոխարինում էին նախկինում ընտրված ղեկավարներին և երբեք իրենց իրավունքներով չէին վերընտրվում (ամենակարճ ժամկետը վարել է Այվի Մացեպե-Կազաբուրին, ով 2008 թ.-ին ընդամենը 14 ժամ է եղել  Հարավային Աֆրիկայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար):

 

 

1960-ին Շրի Լանկայում Բանդարանայկեի ընտրվելուց ի վեր, իշխանության մեջ գտնվող կանանց թիվը դանդաղ աճեց, իսկ վերջին տասներկու տարվա ընթացքում ամենաարագ աճը գրանցվեց: Կին ղեկավարների ցուցակում վերջին լրացումը կատարվել է 2020 թ. մարտի 13-ին, երբ Կատերինա Սաքելարոպուլուն դարձավ Հունաստանի առաջին ընտրված կին նախագահ: (չնայած մի շարք կանայք ընտրվեցին Կառավարության ղեկավար կամ ավելի հանդիսավոր կերպով ստանձնեցին պետության ղեկավարի դերեր ողջ տարվա ընթացքում): Չնայած վերջին տարիների այս աճին, մեկ տարվա ընթացքում երբևէ չի եղել ավելի քան 19 կին այդ պաշտոններում, ինչը կազմում է այդ պաշտոնները զբաղեցրած տղամարդկանց 10% -ից պակաս (քանի որ այսօր ՄԱԿ-ի 193 անդամ պետություն կա): 2021-ի սկզբին գործում էին ՄԱԿ-ի անդամ 12 երկրներ, որոնց գործադիր իշխանության բարձրագույն պաշտոնը զբաղեցնում էին կանայք: Այդ թիվը հասնում է 14-ի, երբ ընդգրկվում են Չինաստանի Հանրապետության (Թայվան) Ցայ- Ինգ-Վենը և Կոսովոյի նախագահի պաշտոնակատար Վյոսի Օսմանին: Ընդհանուր առմամբ, Միջխորհրդարանական միության կողմից ամեն տարի հրապարակվող «Կանայք քաղաքականության մեջ» քարտեզի  համաձայն, այս պահին  կանայք պետությունների կամ կառավարությունների ղեկավարներ են հանդիսանում աշխարհի  22 երկրներում :

 

 

Հիշեցնենք, որ Հայաստանում կանայք  երբևիցե չեն զբաղեցրել նախգահի կամ վարչապետի պաշտոնները:  Ավելին, Հայստանում կայացած վեց նախագահական ընտրություններում որևէ կին թեկնածու չի եղել։ Թեպետ եղել են կանայք, որոնք ցանկություն են հայտնել առաջադրվել, սակայն գործը ավարտին այդպես էլ չեն հասցրել:

 

 

Դիտումների քանակը` 1229

Գլխավոր էջ