«Ծառուկյան» դաշինքի ցուցակում կին թեկնածուները 28% են կազմում

«Ծառուկյան» դաշինքի  համապետական ցուցակում 188 թեկնածու է ընդգրկված, նրանցից 53-ը  կամ  28%-ը  կանայք են: Ցուցակի առաջին մասում  կին թեկնածուները  ներկայացված են ըստ օրենքի պահանջի 25 %-ով, սակայն 140 տեղից կանանց թիվը մեծանում է՝ հասնելով որոշ տասնյակներում մինչեւ 100%: 

 

Ցուցակի առաջին հնգյակում մեկ կին կա, տասնյակում՝ երկու: Տղամարդ թեկնածուների պես կանայք էլ հիմնականում Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում ու ընկերություններում են աշխատում: Ցուցակում ընդգրկված են նաև ԲՀԿ-ական պատգամավորների կին օգնականները՝ Նոնա Օթարյան, Արևիկ Նավոյան, Նորա Առուստամյան և այլք:

 

Այստեղ էլ շատ են կին մանկավարժները, բուժհաստատությունների աշխատակիցները: Այս դաշինքի ցուցակում չաշխատող կանանց թիվը նախորդ ներկայացրածների համեմատ քիչ են, մոտ մեկ տասնյակ:

 

Հատկանշական է, որ մինչև 140-րդ հորիզոնականը կանայք ցուցակում ընդգրկված են 4/1 հարաբերակցությամբ, սակայն 1 40-րդ տեղից հետո ավելի խիտ են ներկայացված, նույնիսկ մի ամբողջ տասնյակ բոլորն իգական սեռի թեկնածուներ են՝  Էվելինա Խաչատրյան (140-րդ տեղ), Վեներա Ստեփանյան  (144-րդ տեղ),  Սյուզաննա Գրիգորյան  (146-րդ տեղ), Ալվարդ Եսայան (147-րդ տեղ), Հասմիկ Գասպարյան  (148-րդ տեղ), Նարինե Հովհաննիսյան  (149-րդ տեղ), Ռուզաննա Սամվելյան (150–րդ տեղ), Թամարա Սարգսյան (151 –րդ տեղ), Սոֆյա Պետրոսյան (152–րդ տեղ), Արմենուհի Մաիլյան (153 –րդ տեղ),  Կատրին Մինասյան (154 –րդ տեղ), Հերմինե Խուդոյան (157 –րդ տեղ),  Նոնա Օթարյան (161 –րդ տեղ):

 

Ցուցակի առաջին կինը 3-րդ հորիզոնականում է: ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարն է, ով Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալու որոշումից հետո ղեկավարում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Խորհրդարանի ամենաակտիվ պատգամավորներից մեկն է, մշտապես հանդես է գալիս ելույթներով, հարցեր բարձրացնում քաղաքացիների խնդիրիների մասին:

 

Ցուցակի 2-րդ կինը Իվետա Տոնոյանը (8-րդ տեղ), նա Ծառուկյանի մամուլի խոսնակն է, «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծառայության տնօրենը:

 

12-րդ տեղում ԲՀԿ-ական Լուիզա Սարգսյանն է, նա Ագրարային համալսարանի ռուսաց լեզվի ամբիոնի աստիտենտ է:

 

Ցուցակի չորրորդ կինը ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանն է (16-րդ տեղ): Նա այժմ Հանրապետական խմբակցության անդամ է, ընտրվել էր մեծամասնական կարգով Արտաշատից: Ըստ մամուլի հրապարակումների, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի զարմուհին է: Նրա՝ ՀՀԿ-ից հեռանալուց հետո ընդգրկվել է «Ծառուկյան»  դաշինքի ցուցակում:

 

Հաջորդ կինը՝ Մարինա Մարգարյանը (20-րդ տեղ) Բժշկական համալսարանի պրոֆեսոր է:  «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրենի օգնական Շաքե Իսայանը ցուցակի 24-րդ հորիզոնականում է:  28-րդ տեղում  Այծեմնիկ Օհանյանն է, ով իր անունը կրող ախտորոշիչ կենտրոնի տնօրենն է:

 

Աննա Մարգարյանը (32–րդ տեղ) Գառնիի թիվ 1 դպրոցի տնօրենն է, նրան հաջորդում է Նորա Առուստամյանը (36–րդ տեղ), ով ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանի օգնականն է:

 

40-րդ տեղում Աբոյանի ծննդատան տնօրեն Լարիսա Մադոյանն է,  նրան հաջորդում է  Գայանե Գրիգորյանը (44-րդ տեղ), ով Չարանցավանի «Ռեսուրս կենտրոն»-ի տնօրենն է:

 

Մարինե Հարությունյանը (48-րդ տեղ) Արարատ Կոնյակի, գինու և օղու կոմբինատի վերստուգող տնօրենն է,  Նունե Դավթյանը  «Նոյ» Կոնյակի, գինու և օղու կոմբինատ ընկերության աշխատակազմի ղեկավարն է, Ցողիկ Չոբանյանը (56-րդ տեղ) ԱՆ  հիվանդությունների վերահսկման և կանխարգելմնա կենտրոնի մանրէաբան է, Մարիամ Խաչատրյանը (60-րդ տեղ) Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակից է:

 

 Լուսինե Հակոբյանը (64-րդ տեղ) Պետական մանկավարժական համալսարանի դասախոս, է Մարգարիտա Հովսեփյանը (68-րդ տեղ) «Բազմազավակ մայրերի աջակցություն միավորում» ՀԿ նախագահն է, Նարինե Առաքելյանը ՝ (72-րդ տեղ) դասախոս է, Հասմիկ Շափաղաթյանը (76-րդ տեղ)՝  ԵՊՀ դոցենտ է,  Նարինե Մելքոնյանը Աբովյանի թիվ 6 դպրոցում ուսուցչուհի է, Անուշ Ասլանյանը (88-րդ տեղ)՝ «Հավասար հնարավորություններ, հավասար իրավունքներ» ՀԿ նախագահն է, Ռուզաննա Դանիելյանը (92-րդ տեղ)՝ անհատ ձեռնարկատեր է,  Իրինա Գրիգորյանը (96-րդ տեղ)՝ «Նոր Նորքի  մտավորականներ» կազմակերպության գործադիր տնօրեն է,  Ջեմմա Բառնասյան (100-րդ տեղ)՝ Աճառյանի անվան համալսարանի գիտաշխատող է:

 

***

 

Տարածքային ցուցակներում ընդհանուր առմամբ  134 թեկնածու է ներառված, նրանցից 39-ը  կամ 28%-ը կանայք են:

 

Թիվ 1 ընտրատարածքում «Ծառուկյան»  դաշինքն առաջադրել է 13 քաղաքացու թեկնածություն, որից 4-ը կանայք են՝ Մարիամ Խաչատրյան,  Իրինա Գրիգորյան, Ցողիկ Չոբանյան, Արմինե Կոստանյան:

 

 

Թիվ 2 ընտրատարածքում  տարածքային ցուցակում 11 թեկնածու կա, չորսը կանայք են՝ Վեներա Ստեփանյան, Կատրին Մինասյան, Ջեմմա Բառնասյան, Էվելինա Խաչատրյան:

 

 

Թիվ 3 ընտրատարածքում   թեկնածուները 7-ն են, կանայք՝ 2-ը՝ Ալվարդ Եսայան, Մարգարիտա Հովսեփյան:

 

 

Թիվ 4 ընտրատարածքում թեկնածուները 12-ն են, կանայք երեքն են՝ Արևիկ Նավոյան, Գայանե Լյուդվիկյան, Նունե Դավթյան:

 

 

Թիվ 5 ընտրատարածքում տարածքային ցուցակում 11 թեկնածու կա, որից չորսը կանայք են՝  Հերմինե Խուդոյան, Նարինե Մարգարյան, Հասմիկ Գասպարյան, Սյուզաննա Գրիգորյան:

 

 

Թիվ 6 ընտրատարածքում դաշինքն առաջադրել է 8 թեկնածուների, որից երկուսը կանայք են՝ Ալվարդ Խաչունց, Նարինե Հովհաննիսյանը

 

 

Թիվ 7 ընտրատարածքում ցուցակում 7 թեկնածու է առաջադրված, կանայք երկուսն են՝ Նարիեն Առաքելյան, Նորա Առուստամյան:

 

 

Թիվ 8 ընտրատարածքում  թեկնածուները ութն են, կանայք՝ երկուսը: Այստեղ պայքարելու են Թամարա Մկրտումյանն ու Ռուզաննա Սամվելյանը:

 

 

Թիվ 9 ընտրատարածքում  թեկնածուները 12-ն են, նրանցից 3-ը կանայք են՝ Ռուզաննա Դանիելյան, Անուշ Ասլանյան, Այծեմնիկ Օհանյան:

 

 

Թիվ 10 ընտրատարածքում ռեյտինգային անունը ստացած ցուցակում 14 քաղաքացի է ընդգրկված, կանայք 4-ն են՝ Գայանե Գրիգորյան, Նարինե Մելքոնյան, Աննա Մարգարյան, Լարիսա Մադոյան: 

 

 

Թիվ 11 ընտրատարածքում էլ թեկնածուների ընդհանուր թիվը 14-ն է, կանանցը՝ չորսը՝ Արուսյակ Հովհաննիսյան, Արմենուհի Մխիթարյան, Մարինե Ստեմպել, Անահիտ Աղասյան:

 

 

Թիվ 12 ընտրատարածքում թեկնածուները 10-ն, նրանց թվում երեք կին կա՝ Սոֆյա Պետրոսյան, Թամարա Սարգսյան, Հասմիկ Շափաղաթյան:

 

 

Թիվ 13 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակում 7 թեկնածու կա, նրանցից երկուսը կանայք են՝ Նինա Ադամյան, Արմենուհի Մաիլյան:

 

 

Հ. Կարապետյան

 

Կարդացեք մեր կայքում թեմայի շուրջ.

 

«Ծառուկյան» դաշինքի ցուցակում կին թեկնածուները 28% են կազմում

«Հայկական վերածնունդ»-ի առաջին տասնյակում երկու կին թեկնածու կա, իսկ վերջին տասնյակում՝ յուրաքանչյուր երկրորդը

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակի 38% -ը կանայք են. ովքե՞ր են նրանք

Ովքե՞ր են «Ելք» դաշինքի կին թեկնածուները

Դիտումների քանակը` 3111

Գլխավոր էջ