Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը մայր է դարձել

 

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը մայր է դարձել: Էրեբունի» բժշկական կենտրոնից հայտնել են, որ Նազիկը որդի է ունեցել: Անվանի  մարզուհին  ամուսնացել է 2012-ի  հունիսին՝  վանաձորցի ծանրամարտիկ Էրիկ Կարապետյանի հետ: Երջանիկ  ծնողները  իրենց առաջնեկին  անվանել են Վաչե:

 

Հիշեցնենք, որ Նազիկն աշխարհի չեմպիոնուհու տիտղոսը նվաճել էր 2009-ին Անթալիայում կայացած առաջնությունում: Նա անկախ Հայաստանի առաջին ներկայացուցիչն էր, ում  հաջողվեց ծանրամարտում աշխարհի չեմպիոնի ոսկե մեդալ նվաճել:

 

 

Դիտումների քանակը` 5157

Գլխավոր էջ